ՙՙԱմոթ, թե՞ հպարտություն՚՚ (Shame or Glory) արշավը ներկայացնում է մի հրաշալի գովազդ, որը դիտողին հնարավորություն է ընձեռում մասնակից լինել ժամանակակից ամենաէպիկական հեռուստասերիալներից մեկի` Game of Thrones ֆիլմի տեսարաններից մեկին, ՙՙԱմոթի արահետ՚՚ հատվածին:
Ինչ է ուսուցանում Sodastream-ի ստեղծած այս գովազդը՞. ՙՙԱմոթալի է աղտոտել մեր մոլորակը և մտացածին, ավելի պակաս քաղաքավարի, աշխարհում դրա համար անարգանքի սյունին կգամեին՚՚:
«Միսթի Քոփլենդ – Ես հասնում եմ նրան, ինչին ուզում եմ» (Misty Copeland – I Will What I Want) խորագրով գովազդային արշավը նույնպես իսկական ոգեշնչման աղբյուր է: Ո՞վ չի սիրում այնպիսի պատմություններ, որտեղ աննկատն ու արհամարհվածը դառնում է հաղթող:
Քոփլենդը, ով բալետի ուսուցիչների կողմից մերժվել էր բալետի համար «ոչ պիտանի» մարմին ունենալու ու «արդեն շատ մեծ» լինելու համար, այժմ ամերիկյան բալետի պրիմաներից է: Ցանկացած դժվարություն հաղթահարելու մասին ուղերձը, երբ ամեն ինչ թվացյալ քո դեմ է, այնպիսի մի բան է, ինչն արձագանք է գտնում բոլորի սրտերում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…