Նախատոնական սեզոնի մարքեթինգային հնարքների հետաքրքիր օրինակներ
Տոնական գնումները միշտ չէ որ հաճելի են լինում: Ավելի շուտ, դրանք առանձնապես հաճելի չեն լինում: Ամենուրեք հերթեր են:
Մարդիկ ամենուր շատ են, և դուք ցանկանում եք արագ մտնել, գնել ու արագ դուրս գալ: Սակայն, երբ ամեն ինչ ճիշտ է կազմակերպված, ՙՙմասնակցային մարքեթինգը՚՚ (experiential marketing) փոխում է մարդկանց՝ տոնական գնումներ կատարելու եղանակը:
Եթե համեմատենք թվային գովազդների հետ, որոնք թիրախավորման համար օգտագործում են հաճախորդի առցանց վարվելակերպը կամ բջջային գովազդների հետ, որոնք փորձում են արագացնել գնում կատարելը, ՙՙմասնակցային մարքեթինգը՚՚ կենտրոնանում է արժեք ստեղծելու վրա:
Իսկ ինչպիսի՞ արժեքի մասին է խոսքը: Դա կարող է լինել զվարճալիք, կամ ավելի հեշտ ու ավելի հաճելի գնումների պրոցես: Ահա մասնակցային մարքեթինգի երկու լավ օրինակ:
Մի քանի տարի առաջ, Լոնդոնի Ուեսթֆիլդ առևտրի կենտրոնի հաճախորդները տոնական գնումներ կատարելիս նկատեցին, որ պատին արտապատկերված է մի օրացույց, մի իսկապես հսկայական չափերի տոնական օրացույց:
Առևտրի կենտրոնի պատին թվային տեխնոլոգիաներով ցուցադրված այդ օրացույցի փոքրիկ պատուհանները իրենք իրենց բացվում ու զվարճալի կարճ ուղերձներ էին ցուցադրում յուրաքանչյուր ամսաթվի կողքին, օրինակ՝ ՙՙ7 մայրցամաք, 18 միլիարդ երեխա և ընդամենը մեկ Սանտա՚՚, կամ ՙՙ4 բաժակ գինուց հետո տատիկը վերջապես սկսեց պատրաստել այդ զզվելի հավը՚՚: Միայն օրացույցի ամենավերջին պատուհանում անցորդները կարողանում էին տեսնել վերջին ուղերձը՝ ՙՙGoogle Chrome-ը շնորհավորում է ձեր ծննդյան տոները՚՚:
Google Chrome-ի այս օրացույցը լավ կազմակերպված տոնական մարքեթինգային արշավի օրինակ էր, երբ մարդիկ կարող էին վայելել տոնական սեզոնի ոգին, մասնակցելով ուրախ ու զվարճալի խաղին: Անկասկած, օրացույցը միաժամանակ մարդկանց տեղեկացնում էր Google Chrome բրաուզերի մասին, բայց դա արվում էր այնպիսի ձևով, որ մարդկանց այդ պահին չէին խնդրում ինչ որ բան անել և, հետևաբար, չէին ձանձրացնում:
Մեկ այլ օրինակում, նախատոնական ողջ սեզոնին, որն սկսվում է արդեն հոկտեմբերին, Բադվայզեր գարեջրի սիրահարներին խրախուսում էին հետևել Բադվայզերի ֆեյսբուքյան էջին և այնտեղ տեղադրել Նոր տարվա տոների իրենց սիրելի լուսանկարները: Այնուհետև, դեկտեմբերի 31-ի գիշերը, ընտրված լավագույն լուսանկարները ցուցադրվեցին Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում, ճիշտ այն կետի ներքևում, որտեղից ամեն տարի ընկնում է հսկայական գնդակը:
Այդ մեկ գիշերվա ընթացքում, սովորական մարդկանց լուսանկարները տեսավ ողջ աշխարհը. մասնակցային մարքեթինգի այս օրինակը նոր տարվա գիշերը հրաշալի դարձրեց իրենց համար:
Մարդիկ ժամեր ու ժամեր շարունակ կանգնած էին դրսում նոր տարին դիմավորելու համար, և լուսանկարների այս իրադարձությունը իրենց տվեց մասնակից դառնալու ևս մի հրաշալի առիթ: Այն նրանց տվեց կանխավայելելու և հաճելի պահեր ապրելու զգացողություն, մինչ նրանք անհամբեր սպասում էին տեսնելու իրենց արած լուսանկարը:
Մարդկանց մեծ մասը լուսանկարում էին իրենց իսկ արած լուսանկարը, մինչ այն ցուցադրվում էր Թայմ Սքուերի հսկայական էկրանին:
Մասնակցային մարքեթինգի համար նախատոնական սեզոնը լավագույն ժամանակն է:
Ակնկալվում է, որ 2018-ի տոնական գնումների սեզոնին, մեծ ընկերությունները հաճախ են օգտագործելու տոնական մասնակցային մարքեթինգի տարբեր եղանակներ, ինչը մարդկանց կստիպի գնումներին վերաբերվել որպես հաճելի արկածի:
Կիրառելի՞ է արդյոք այս մեթոդը փոքր ընկերությունների համար: Փոքրերը կարող են ստեղծել փոքր բյուջեով սրամիտ լուծումներ: Ինչ օրինակներ ունեք դուք, գրեք մեզ mctarmenia@gmail.com հասցեին: