Բրիտանական KP Nuts ընկերությունը, որը մասնագիտանում է հիմնականում ընկուզեղենից, եգիպտացորենից ու կարտոֆիլից պատրաստվող ուտեստների վրա, ծննդյան տոների կապակցությամբ ստեղծել է մի անհավատալի անճոռնի սվիտեր՝ որի վրա կարված են գետնանուշի տուփեր:
Տուփերը կարելի է պոկել և վայելել, կարելի է դրանց փոխարեն նորերը դնել, ինչն այս անճոռնի սվիտերը դարձնում է ավելի շուտ դարակի, քան սվիտերի նման:
Առաջին անգամ այս սվիտերը ցուցադրվել է Լոնդոնի Սոհո թաղամասի խանութներից մեկի ցուցափեղկում, որտեղ հաճախորդները կարող էին այն որպես շահում ստանալ, եթե պատասխանեին մի հարցի. ընդհանուրը քանի՞ գետնանուշ կա սվիտերի վրա կարված տուփերում:
Որպես գովազդային արշավի մաս, KP-ն նաև Save the Children-ին է նվիրաբերել £10,000, որպեսզի վերջինս կազմակերպի ՙՙԾննդյան տոների սվիտերի՚՚ օրը, որը նշվում է դեկտեմբերի 14-ին:
Ընկերությունը նշել է, որ իրենք ուրախ են, որ Ծննդյան տոների սվիտերի օրը ավանդույթ է դառնում և հպարտ են, որ իրենց այս տարվա առաջարկով կարողացել են օգտակար լինել Save the Children-ին՝ այս ավանդույթը ստեղծողին:
ՙՙԾննդյան տոները նշելու համար մարդիկ հասնում են Բեթլեհեմ: Մենք ընդամենը գնացել ենք ընկուզեղենի գործարան, սվիտերի գործարան, մանուկների համար բարեգործությամբ զբաղվող ընկերություն և մի խանութ Սոհոյում: Արդյունքում ստացվել է աշխարհի ամենալավ սվիտերը ծննդյան տոների համար՚՚, ասել է գովազդային տեսանյութը ստեղծող ընկերության ներկայացուցիչը:
Արդյունքում, այս տգեղ սվիտերը դարձել է մոդայիկ և մեծ վաճառքներ է ապահովում Etsy և eBay հարթակներում: Այն փաստը, որ KP-ի սվիտերը ներառում է իսկական գետնանուշներ, լավացնում է ապրանքի վարկանիշը: Այդ օգտակար (սակայն, թերևս, մի քիչ ծանր) հատկանիշը դարձնում է սվիտերը տոնական հիշարժան նվերներից մեկը: Այս տեսակի նվերները սկսել են շատ արագ վաճառվել:
Այսպիսի տարօրինակ նվերների շարքում է նաև KFC ընկերության կողմից թողարկված բուխարու փայտը, որը վառելիս, տապակած ճտի հոտ է արձակում: Բայց սրա մասին մեր հաջորդ հոդվածում: