Գովազդային արշավներ կազմակերպելու ուղեցույց
Արդյո՞ք ձեր ֆեյսբուքյան մարքեթինգը այնքան լավն է, որքան դուք կարծում եք: Իհարկե, փոքրիկ շնիկների ու կատվիկների կամ էլ՝ գեղեցիկ մատուցած խմորեղենի նկարները շատ գրավիչ են, սակայն ֆեյսբուքյան հարթակում հաջողության հասնելու համար շատ ավելին է հարկավոր:
Մարքեթինգի մասնագետների 86 տոկոսից ավելին օգտագործում են ֆեյսբուքը որպես մարքեթինգային հարթակ, և այս պարագայում ձեր մրցակցությունը շատ մեծ է: Սակայն, այն անհաղթելի չէ՛: Իսկ ինպե՞ս հաղթել: Դրա լավագույն եղանակներից մեկը՝ ավելի խորը հասկանալ, թե ինչպես է աշխատում ֆեյսբուքյան մարքեթինգը:
Եկեք սկսենք հետևյալից. որո՞նք են ֆեյսբուքյան գովազդի հիմնական դժվարությունները և ինչպե՞ս հաղթահարել դրանք:
Ահա մի քանի խորհուրդ ֆեյսբուքյան արշավների մասին, սկսած գովազդի նպատակներից և տվյալների ուսումնասիրությունից, վերջացրած բովանդակությամբ: Իսկ այս հոդվածի 2-րդ մասը կարող եք կարդալ այս հղումով:
Ինչո՞ւ արժե օգտագործել ֆեյսբուքյան գովազդ ձեր մարքեթինգում
Երբ ձեր ժամանակն ու միջոցները օգտագործում եք լավ բովանդակություն ստեղծելու վրա, հույս մի դրեք միայն անվճար՝ այսպես կոչված ՙՙօրգանական՚՚ հասանելիության վրա (որը շատ սահմանափակ է): Քանի որ այդ կերպ ստացվում է, որ դուք անօգուտ բովանդակություն եք ստեղծում, որովհետև այն շատ քիչ մարդ է տեսնում:
Չէ՞ որ դուք չեք ուզում, որ ձեր ստեղծած բովանդակությունը անօգուտ լինի: Իսկ ճիշտ ռազմավարություն չունենալու դեպքում, անգամ լավագույն նյութը անտեղի կորչում է:
Օրգանական հասանելիությունը սոցիալական ցանցերում վաղուցվանից շատ քիչ է, միայն դրա վրա հույս դնելը կբերի նրան, որ ձեր խնամքով ստեղծված բովանդակությունը երբեք չի ցուցադրվի: Որպեսզի ձեր ջանքերը չվատնվեն, ձեզ անհրաժեշտ կլինի որոշ գումար ծախսել վճարովի գովազդի վրա:
Սակայն, նախքան գովազդային արշավ ստեղծելը, եկեք մի քանի տվյալ նայենք:
Մինչև 2023 թվականը, գովազդային եկամուտները աճելու են տարեկան 24.5 տոկոսով: Ավանդական գովազդների գինը ավելի է թանկանալու, այդ է պատճառը, որ ֆեյսբուքյան գովազդն այսքան լայնորեն է կիրառվում: Մանավանդ, որ այս սոցցանցը ամսական 2.32 միլիարդ ակտիվ օգտատեր ունի:
Պետք է նաև նկատի ունենալ, որ Ֆեյսբուքն առաջարկում է գովազդի բազմաթիվ ֆորմատներ, թիրախավորելու գործիքներ և ի լրումն այս ամենի՝ Ինստագրամում ու Վոթսափում տեղադրումներ: Եվ չնայած, որ գովազդների քանակը չափից դուրս մեծ է, Ֆեյսբուքյան գովազդների վրա մարդիկ, այնուամենայնիվ, կտտացնում են՝ click:
Այս ամենն արդեն շատ ծանրակշիռ պատճառ են, որ ֆեյսբուքյան գովազդ օգտագործենք:
Դրան գումարած, Ֆեյսբուքի գովազդները ավելի էժան են, քան այլ գովազդային հարթակները: Եվ ձեր գովազդներն էլ ավելի մեծ լսարանի են հասնում, քանի որ ֆեյսբուքը հնարավոր է դարձրել 100-ից ավելի լեզվով գովազդ տեղադրելը:
Այնպես որ այն աշխատում է: Սակայն ինչպե՞ս: Որտեղի՞ց սկսել, այս է խնդիրը: Եկեք քայլ առ քայլ նայեք:
1. Իմացեք ձեր բիզնես նպատակները և դուք չեք ձախողի
Երբ սկսում եք սոցցանցերի մարքեթինգ, միշտ մտքում ունեցեք ձեր բիզնեսի հիմնական արժեքները:
Արշավի նպատակը կարևոր է, քանի որ օգնում է Ֆեյսբուքին հասկանալ, թե ինչ եք դուք ցանկանում իրագործել ձեր բյուջեով: Սակայն, ավելի կարևոր է, որ մտքում ունենաք ձեր բիզնեսի մեծ նպատակները:
Արշավի նպատակները մի՛շտ պետք է համաձայնեցված լինեն ձեր բիզնեսի նպատակների հետ: Այնպես որ, սկզբում նախանշեք ձեր բիզնես նպատակները և մտածեք, թե ինչպես եք դրանց հասնելու:
Եթե կենտրոնանաք միայն սոցցանցերի արշավի նպատակների վրա, ապա հեշտ է սխալվել: Լայքեր, իվեթների արձագանքներ, վիդեո դիտումներ, վեբկայքի քլիքներ… սրանք իհարկե շատ լավ են, սակայն միայն այն դեպքում, եթե ծառայում են ձեր բիզնես նպատակներին հասնելու համար: Այդ պատճառով, սրանք լավ ուսումնասիրեք:
Այս նպատակներից յուրաքանչյուրը ծառայում է ձեր բիզնես նպատակներին հասնելու տարբեր փուլերի:
Հետևաբար, երբ կազմում եք ձեր ռազմավարությունը, մի մոռացեք մարքեթինգի գործընթացի մասին. հիշում ե՞ք ՙՙմարքեթինգի ձագարի՚՚՝ marketing funnel-ի մասին: Այն օգնում է հստակ պատկերացնել հաճախորդի անցնելիք ճանապարհը մինչև գնում կատարելը և ձեզ կենտրոնացնում է այն բանի վրա, ինչին փորձում եք հասնել:
Սրանից հետո արդեն կարող եք սահմանել, թե ինչպես եք չափելու արշավի հաջողությունը, այսինքն կարող եք որոշել չափորոշիչները՝ մետրիկաները:
Ինչն է այստեղ լավ. այս կերպ շատ ավելի հեշտ է չափել սոցցանցերի ձեր արշավի Return on Investment-ը (ROI), այսինքն, ծախսած գումարի դիմաց ստացված եկամուտը, քանի որ ձեր վճարովի գովազդի վրա ծախսած գումարները ուղղակիորեն կապված կլինեն ձեր բիզնես նպատակների հետ:
Մասնագիտական խորհուրդ. Եթե չեք կողմնորոշվում, թե ֆեյսբուքյան գովազդի համար ինչ նպատակ օգտագործեք, A/B testing արեք, այսինքն երկու տարբեր արշավների կազմակերպեք, որոնց միայն նպատակներն են տարբերում, մնացած ամեն ինչում նույնն են, և ստուգեք, թե որն է ավելի լավ աշխատում:
2. Ֆեյսբուքյան տվյալները չափելը
Այժմ երբ ձեր արշավը ստեղծված է, եկեք նայենք տվյալներին:
Այստեղ, երբ արդեն ձեր իրական գումարներն են ծախսվում, պետք է մի կողմ թողնեք ենթադրություններ անելը և սկսեք չափել ֆեյսբուքյան գովազդի տվյալները: Գովազը մի որոշ ժամանակ աշխատեցրեք (գոնե երկու շաբաթ) և ուշադիր հետևեք, թե ինչն է աշխատում, ինչը՝ ոչ:
Որտե՞ղ տեսնել այդ տվյալները: Նախ Ֆեյսբուքում. մանրամասն նայեք ցանկացած տվյալ, որ ցանցը տրամադրում է, մի արհարմարհեք որևէ բան: Իսկ հետո նաև նաև Գուգլ Անալիտիքսը, ինչն ավելի հեշտ է, քան կարծում եք: Այս կերպ, դուք տեղյակ եք լինում ձեր օգտատերերի ողջ ուղու մասին տվյալներին:
Երբ նայում եք ֆեյսբուքյան գովազդի տվյալներին, նկատի ունեցեք հետևյալ խորհուրդները.
1. Ընտրեք այն տվյալները, որոնք ձեզ տալիս են տեղեկություն այն մասին, թե ինչպես է ձեր սոցցանցերի ռազմավարությունը օգնում իրականացնել ձեր բիզնես նպատակները: Միշտ հավատարիմ մնացեք ձե՛ր բիզնես նպատակներին:
2. Հաշտվեք այն մտքի հետ, որ սուպեր-ճշգրիտ թիրախավորում էլ գոյություն չունի Ֆեյսբուքում, քանի որ Ֆեյսբուքը հանել է թիրախավորման 5000 հազարից ավելի տարբերակներ: Հետևաբար, հնարավոր է, որ այն ձեր գովազդը ցուցադրի այնպիսի լսարանի, որը ձեզ համար պետքական չէ: Սակայն, սա այդքան ահավոր բան չէ:
3. Ցուցանիշների որոշ տեսակներ ձեզ համար տեղին են միայն այն դեպքում, եթե դրանք մեծ հաշվով ձեզ օգնում են տեսնել ձեր վաճառքների հնարավորությունները: Օրինակ, մի հիմնեք ձեր որոշումները reach, impressions, likes կամ clicks ցուցանիշների վրա: Սրանք ձեզ չեն հուշում, թե վաճառքներն ինչքան կլինեն: Սակայն, Ֆեյսբուքն այժմ փոխում է հին Relevance Score-ը, որը չափում է ձեր հետևորդների ներգրավվածության աստիճանը և որակը և փոխարենը մտցնում է երեք նոր ցուցանիշ՝ quality ranking, engagement rate ranking և conversion rate ranking: Սրանց մասին կխոսենք մեկ այլ առիթով:
4. Ի՞նչ ցուցանիշների ճիշտ կլինի նայել: Ցուցանիշների շատ տեսակներ կան, և դա շփոթեցնող է: Մեկ ընդհանուր խորհուրդ էլ գոյություն չունի, քանի որ ցուցանիշների տեսակը կախված է ձեր ոլորտից, ապրանքից, ծառայությունից, այն լսարանից, որին դուք ցանկանում եք հասնել և ամենակարևորը՝ ձեր նպատակներից: Դարձյալ, հավատարիմ եղեք ձեր բիզնես նպատակներին:
Մասնագիտական խորհուրդ. Ձեր ֆեյսբուքյան գովազդային արշավների համար այնպիսի անուններ մտածեք, որոնք ձեզ հնարավորություն կտան ավելի հեշտությամբ հետևել, թե որը ինչ նպատակի համար էր ստեղծված. այդ կերպ դուք ավելի հեշտությամբ կարող եք ջոկել տվյալ պահին ձեր բիզնեսին անհրաժեշտ տվյալները: