Ինչպես խոստացել էինք, ահա ևս մի քանի դեպք, երբ ընկերությունները ՙՙհանրահայտ՚՚ են դարձել սոցցանցերում թույլ տված սխալի հետևանքով:
Երբ IHOB-ի նոր լոգոն շատ էր նման հայտնի տամպոնի բրենդին
2018-ի սկզբին, International House of Pancakes ռեստորանների ցանցը, որը հիմնականում մասնագիտանում է նախաճաշների ուտեստների վրա, հայտարարեց իր վերաբրենդավորման մասին, փոխելով իր 60-ամյա IHOP անունը IHOB-ի:
Ցանցը չբացատրեց, թե ‘B’ տառը հատկապես ինչ է նշանակում այս կոնտեքստում, սակայն մի քանի սոցցանցերի օգտատերեր անմիջապես նմանություն տեսան նոր լոգոյի և o.b. հայտնի տամպոնի լոգոյի միջև:
Հատկապես կին օգտատերերին շատ էր զվարճացնում նոր լոգոյի նմանությունը տամպոնի լոգոյին: Նրանք սոցցանցերում խորհուրդ էին տալիս ընկերությանը շուտափույթ նոր լոգո ստեղծել, եթե վերջինս չի ցանկանում ծիծաղի առարկա դառնալ կին հաճախորդների մոտ:
Երբ Չիկագոյի նորությունների հեռուստակայանը պատահաբար Փխենյանն անվանեց Փի. Էֆ. Չանգս
2018 փետրվարին, ձմեռային օլիպիական խաղերի նախաշեմին, նորությունների մի հեռուստակայան Չիկագոյում, նորությունների հեռարձակման ժամանակ այս նկարը տեղադրեց էկրանին, մինչ հեռուստավարները քննարկում էին մոտալուտ օլիմպիական խաղերը:
Հաղորդման խմբագիրն, ակնհայտորեն, շփոթել էր Հարավային Կորեյայում գտնվող Փխենյանը P.F. Chang’s ասիական ռեստորանների ցանցի հետ:
Նկարում Թվիթերի գրառումն ասում է.
ՙՙԱմերիկան հաստատ կստանա ոսկե մեդալը P.F. Chang’s-ում շատակերների օլիմպիական մրցումներին՚՚:
Սոցցանցերում ակտիվ լինելը մեր հաճախորդների հետ մշտական կապի մեջ մնալու ամենաարդյունավետ եղանակներից է, բայց այն երբեմն կարող է և հակառակ արդյունք տալ, ինչպես անսարքին հրացանը կարող է հետ կրակել:
Մեծ լսարան ունենալը նշանակում է, որ ցանկացած ամենափոքր սխալն անգամ աննկատ չի անցնում: Այդ պատճառով, բոլոր գրառումները հարկավոր է մանրամասն ստուգել և անհրաժեշտության դեպքում համապատասխան համաձայնություն ստանալ նախքան տեղադրելը:
Մի տառասխալի պատճառով ընկերությունը կարող է ծաղրի առարկա դառնալ, իսկ վիրավորական նյութը կարող է ընկերության անունն ընդմիշտ ջնջել իրենց հաճախորդների մտքից: