Ինֆոգրաֆիկա
Սոցցանցերով մարքեթինգը ճիշտ կազմակերպելու հիմնական բաղադրիչներից մեկը ռազմավարություն ունենալն է: Առանց ռազմավարության, դուք կարող եք հենց այնպես գրառումներ անել սոցցանցերում՝ միայն հանուն գրառում անելու:
Առանց հասկանալու, թե ձեր նպատակները որոնք են, ով է ձեր թիրախային լսարանը և ինչ է ցանկանում, շատ դժվար կլինի սոցցանցերում արդյունքի հասնել: Սա հատկապես կարևոր է, եթե դուք նպատակ ունեք աճեցնել ձեր բրենդը սոցցանցերի միջոցով:
Ահա մի քանի քայլ, որոնց միջոցով կարող եք ստեղծել սոցցանցերով մարքեթինգի ձեր ռազմավարությունը: