Մարդկային ուշադրությունը ինչ-որ բանի վրա կենտրոնացած կարողանում է մնալ միջին հաշվով ընդամենը 8 վայրկյան: Սա 2018 թ.-ի տվյալ է:
Այսինքն, ավելի կարճ քան ոսկե ձկնիկներինը: Ուղեղի այս թվայնացված վիճակին համահունչ, տարեցտարի կենտրոնացման տևողությունն ավելի կարճանում է: Համեմատության համար՝ ուշադրության կենտրոնացած մնալու միջին տևողությունը 2000թ-ին 12 վայրկյան էր:
Մարքետինգի մասնագետների 81 տոկոսը գտնում է, որ շաբաթական ընդամենր 6 ժամ նվիրելով սոցցանցերում մարքետինգին, հնարավոր է ավելացնել դեպի կայք գնացող մարդկանց քանակը:
Սոցցանցերի երևույթը դարձել է մարքետինգի կարևորագույն մասը: Եթե հաշվի առնենք, որ Ֆեյսբուքն ունի ամսական 2.23 միլիարդ, իսկ Թվիթերը 336 միլիոն ակտիվ օգտատերեր, ապա ակնհայտ է, որ շաբաթական ընդամենը մի քանի ժամ սոցցանցերին նվիրելը կենսական փոփոխություն կարող է բերել ձեր բիզնեսին:
Թվային մարքետինգի վիճակագրության համաձայն, օգտատերերի 40 տոկոսը գերադասում են գումար ծախսել այնպիսի բիզնեսների վրա, որոնք սոցցանցերում ներկայություն ունեն:
Ինչպիսի շուկայական սեգմենտ էլ դուք ունենաք, ձեր հաճախորդները ամենայն հավանականությամբ սոցցանցերում ներկայություն ունեն: Ֆեյսբուքը, Թվիթերը և Ինստագրամը այն հիմնական պլատֆորմներն են, որտեղից օգտատերերը ստանում են իրենց հիմնական տեղեկատվությունը: Ինչը նշանակում է, որ եթե դուք պատշաճ ներկայություն չունենաք սոցցանցերում, դուք հաճախորդներ կկորցնեք: Շա՛տ հաճախորդներ:
Եթե ձեր պոստը 1500 բառից ավելի է պարունակում, ապա դուք մինչև 68.1 տոկոս ավելի շատ թվիթ և մինրև 22.6 տոկոս ավելի շատ ֆեյսբուքյան լայք կարող եք ստանալ:
Այս մեկը շատ ակնհայտ է – մարդիկ սիրում են համապարփակ, տեղեկություններով հարուստ բովանդակություն, որն ամբողջովին ծածկում է խնդրո առարկան: Եվ եթե նրանք հավանեն ձեր պոստը, ապա սոցցանցերում կիսվելու հավանականությունն անպայման կաճի:
Սա նաև համահունչ է գովազդի հանճար Դեյվիդ Օգիլվիի ասածին. “The long copy sells better than the short copy”. երկար տեքստ պարունակող գովազդն ավելի լավ է վաճառք իրականացնում քան կարճ տեքստ պարունակողը:
Լուսանկարով հոդվածները 94 տոկոսով ավելի շատ դիտում են ունենում:
Տեսողական նյութերը հեշտացնում են ընթերցողի կողմից տեղեկատվության ընկալումը: Սա իր հերթին ավելի գրավիչ է դարձնում նյութը: Լուսանկարները օգտագործվում են ուշադրությունը կենտրոնացնելու համար: Իսկ թե ինչպիսի լուսանկարներ կամ գրաֆիկ պատկերներ ընտրել՝ ձեր կամքն է:
Ամեն տարի ֆեյսբուքյան գովազդի վրա ծախսվող գումարներն ավելանում են 62 տոկոսով:
Վերջին վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ ֆեյսբուքյան օգտատերերի քանակը շարունակում է աճել, շարունակաբար մեծացնելով պլատֆորմի գովազդային հնարավորությունները: Գովազդատուները բարձր են գնահատում ֆեյսբուքյան գովազդային հնարավորությունները, ինչն իր հերթին բերում է գովազդների քանակի աճի: