Վերջերս Instagram-ն ավելացրել է տոնական գնումներ կատարելը հեշտացնելու երեք նոր հնարավորություն. դրանք օգնում են օգտատերերին գնման գործողությունը ավարտին հասցնել հենց հավելվածի մեջ գտնվելով:
Ֆեյսբուքին պատկանող այս հավելվածը սկզբում ավելացրել էր վաճառքի ապրանքների հավաքածուների բաժին, որտեղ օգտատերերը կարողանում էին նշել իրենց դուր եկած ապրանքները՝ հետագայում դրանք գնելու համար: Այս հնարավորությունը նման էր Pinterest-ում նշելու՝ pin անելու հնարավորությանը:
Այժմ, Ինստագրամը նաև ավելացրել է վիդեոներ, որոնք պատկերում են վաճառքի համար առաջարկվող ապրանքները, և կարելի է հենց այդտեղ էլ դիտել դրանք: Դրա համար հարկավոր է սեղմել շոփփինգ կոճակը էկրանի ներքևի ձախ անկյունում ու դիտել ապրանքի բնութագրերն ու մանրամասները: Սա կարևոր նորություն է այնպիսի ապրանքների ցուցադրման համար, ինչպիսիք են կոսմետիկական ապրանքները, որոնց համար, օրինակ, կարելի է դիտել, թե ինչպես է մաշկի տարբեր գույների վրա նայվում դեմքի տոնային քսուքը:
Հավելվածը նաև ավելացրել է “shop” կոճակը բիզնես էջերում, ինչը թույլ է տալիս հաճախորդներին տեսնել վաճառքի առաջարկվող բոլոր ապրանքները տվյալ վաճառքի պոստում: Սեղմելով “shop” կոճակը օգտատերերը կարող են դիտել Ինստագրամի տվյալ պոստում տեղադրված ապրանքների անուններն ու գները:
Փաստորեն, Ինստագրամը աստիճանաբար ավելացնում է էլեկտրոնային առևտրի՝ e-commerce-ի հնարավորություններ, օգնելով իր օգտատերերին գտնել նոր ապրանքներ, իսկ մարքեթինգի մասնագետներին՝ կապել ապրանքի ցուցադրությունը ուղղակիորեն վաճառքի հետ: Հավելվածը դեռ չի ներդրել էլեկտրոնային դրամապանակ կամ էլ ապրանքի առաքման ինֆորմացիան հիշելու հնարավորություն:
Մի հնարավորություն ևս, որը ներկայացվել է այս սեպտեմբերին. դա Ինստագրամի պատմությունների՝ Stories մասում շոփինգի հնարավորությունն է, որը թույլ է տալիս մեկ պոստում միավորել բազմաթիվ լուսանկարներ: Ընկերություններն այժմ կարող են իրենց հետևորդներին առաջարկել գնել ապրանքները ուղղակի էջի ներսում, առանց ներբեռնելու առանձին հավելված կամ առանց ուղղորդելու նրանց դեպի առանձին կայք:
Ինստագրամի շոփինգի հնարավորությունը մրցակցում է Pinterest-ի ու նմանատիպ այլ հավելվածների հետ, որոնք արդեն առաջարկում էին վաճառքի հնարավորություն: Լուրեր են պտտվում այն մասին, որ այս չափազանց հայտնի ու ամենաարագ աճող պլատֆորմը սկսել է առանձին վաճառքի հավելվածի ստեղծումը:
Ինստագրամն արդեն բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել էլեկտրոնային առևտրի և մարքեթինգի համար, դրանով իսկ ստիպելով հաճախորդին մնալ հավելվածի ներսում, երբ նա ցանկանում է գնում կատարել: Ավելի քան 25 միլիոն բիզնեսներ էջեր ունեն Ինստագրամում, իսկ յուրաքանչյուր ամիս մոտ 90 միլիոն մարդ սեղմում են ապրանքների թեգերը Ինստագրամի վաճառքի պոստերի ներսում:
Այս փոփոխությունների մեծ մասը թելադրված են Gen Z-ի՝ 1990-ականներից մինչև 2000-ականների սկզբին ծնված երիտասարդների, ճաշակներով ու նախասիրություններով, ովքեր շատ ավելի հաճախ են օգտագործում սոցցանցերը բրենդերի հետ կապ հաստատելու համար, քան ավելի ավագ սերունդները:
Նրանց սիրած սոցցանցը Ինստագրամն է, ինչն էլ ստիպում է մարքեթինգի մասնագետներին ստեղծել այնպիսի արշավներ, որտեղ բրենդերը այս սոցցանցի միջոցով կարող են կապ հաստատել այս սերնդի ներկայացուցիչների հետ և ստեղծել հավատարիմ հաճախորդների բազա:
Ինստագրամի օգտատերերը ավելի երիտասարդ են և ավելի ընկալունակ գրավիչ վիզուալ քոնթենթի նկատմամբ, ինչն էլ Ինստագրամի համար բացում է հագուստ, աքսեսուարներ, զարդեր և այլ բաներ գովազդելու հսկայական հնարավորություններ:
Որոշ մեծ ընկերություններ արդեն սկսել են փորձարկել Ինստագրամի այս նոր գծերը, ինչպես օրինակ Macy’s-ը, որն այս ամիս իրականացրեց մեծ գովազդային արշավ, օգտատերերին առաջարկելով անձնականացված ՚՚նվերների ուղեցույց՚՚ Ինստագրամի կարուսել տիպի նկարների միջոցով:
Այս արշավի ընթացքում, Ինստագրամի օգտատերերը՝ հետևորդները, կարող են պատասխանել, թե իրենց ինչ է հետաքրքրում և ինչ գնային սահմաններում են ցանկանում ապրանք դիտել, և ՚՚նվերների ուղեցույցը՚՚ միանգամից սկսում է ցուցադրել համապատասխան առաջարկները Macy’s-ի կողմից:
Իսկ այս տարվա նոյեմբերի 28-ից սկսած, յուրաքանչյուր կարուսել պոստ թույլ կտա առաձնացնել նվերների հավաքածու ընտանիքի յուրաքանչուր անդամի համար և ցուցադրել նվերների հապապատասխան հավաքածու: