Իսկ այժմ, ինչպես և խոստացել էինք մեր նախորդ հոդվածում, շարունակում ենք ՙՙԻնչ տեղադրել սոցցանցերում՚՚ թեման: Եվս մի քանի գաղափար, որոնք կարող են հեշտացել սոցցանցերի մարքեթինգի մասնագետի ամենօրյա աշխատանքը:
9. Նույն թեմայով գրառումների՝ պոստերի շարք հրապարակեք
Որևէ թեմայի շուրջ պոստերի շարք ստեղծելը և դրանք ձեր բրենդի լոգոյով կամ նշանով ներկայացնելը կօգնի, որ ձեր հետևորդները դրանք հեշտությամբ ճանաչեն իրենց նորությունների ժապավենին:
10. Պատմեք ձեր բրենդի պատմությունը ձեր պոստերի միջոցով
Անկախ նրանից, ձեր բրենդի պատմությունը երկար է ու վաղուց սկսված, թե նոր-նոր է սկսում, մարդիկ սիրում են ուրախ ու հետաքրքիր պատմություններ լսել ընկերությունների անցյալից: Այդ պատմությունները կարող եք ներկայացնել որպես առանձին կտորներ կամ էլ միավորել դրանք բլոգի մի հոդվածի մեջ:
11. Մրցույթներ անցկացրեք
Մրցույթներ կազմակերպեք ձեր էջերում: Որպեսզի մարդիկ ցանկանան մասնակցել, այնպիսի մրցանակ առաջարկեք, որը հենց ձեր հետևորդներին հետաքրքիր կլինի:
12. Մրցույթի արդյունքները ժամանակ առ ժամանակ հրապարակեք
Եթե մրցույթ եք անցկացնում և ցանկանում եք, որ ավելի շատ մասնակցություն լինի, հեշտ ձևերից մեկը մինչ այդ մասնակցածների կողմից տեղարդված նյութերը հրապարակելն է: Ակնհայտ է, որ խոսքը գնում է տեսողական նյութերի մասին:
13. Զեզչի կուպոն հրապարակեք
Սոցցանցերում տեղեկությունները տարածելու հեշտությունը մեզ հուշում է, որ ձեր ապրանքներից մեկ-երկուսի համար զեղչի կուպոն տեղադրելը լայնորեն ու արագ կտարածվի, եթե կուպոնը վերաբերվի այնպիսի բանի, որը հետաքրքիր է ձեր հետևորդներին: Պոստում կարող եք կոդը տեղադրել, կամ էլ հղում տալ այն տեղին, որտեղ իրենք կարող են կուպոնը ձեռք բերել:
14. Խնդրեք ձեր հետևորդներին ստեղծագործ մոտեցում հանդես բերել
Ձեր առաջարկած ապրանքը ՙՙալտերնատիվ՚՚ կիրառություն ունի՞: Եթե այո, խնդրեք, թող ձեր հետևորդները մտածել այդ ալտերնատիվ կիրառությունների մասին ու գրեն ձեր էջերում:
15. Նկարներ ու գրաֆիկ պատկերներ ստեղծեք
Նկարներ ու գրաֆիկա ստեղծելը ավելի դժվար է, բայց արդյունքները շատ գոհացուցիչ կարող են լինել: Եթե կարող եք ստեղծել ձեր թեմայի մեջ նկարներ և դրանց հետ ձեր լոգոն փոխկապակցել, ապա շատ հետաքրքիր բան կարող է ստացվել:
16. Տեղադրեք հաճախորդների վկայություններ ձեր լավ որակի մասին
Երբ որևէ հաճախորդ հաճելի կարծիք է գրում ձեր բրենդի որևէ կայքում, ասենք Ամազոնում, մի՛ թաքցրեք, կիսե՛ք դա ուրիշների հետ: Վերցրեք տեքստի մի մասը ու տեղադրեք որպես պոստ ձեր էջերում՝ ապրանքի նկարի հետ մեկտեղ: Սրանից ավելի լավ գովազդ դժվար է պատկերացնել:
17. Որևէ ՙՙսիրունիկ՚՚ նկար տեղադրեք
Չկա ավելի լավ բան, քան մարդկանց ստիպելը, որ ասեն ՙՙաաահհհ՚՚ ու սեղմեն շեյր կոճակը: Փորձարկումներ արեք, թե գեղեցիկ նկարներ տեղադրելը ինչպես է ազդում ձեր բրենդի տեսանելիության վրա: