Շարունակում ենք թվային մարքեթինգի մասին ուշագրավ փաստերի շարքը: Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
Լավ բովանդակությունը կարող է մեծացնել կայքի այցելությունների քանակը մինչև 2,000 տոկոսով
Բովանդակությունը հաջող SEO ռազմավարության հենասյուներից է: Ձեր նյութերը պետք է լինեն երկար, տեղեկություններով հարուստ և միշտ լավ որակի: Որքան ավելի լավը լինի բովանդակությունը, այնքան շատ մարդ կայցելի ձեր կայք: Հետևաբար, եթե դուք ձեր կայքի բովանդակությունը դեռ չեք դարձրել ձեր համար մեկ խնդիրը, ապա ժամանակն է, որ անեք դա:
Օրգանական որոնման օպտիմիզացիան՝ SEO-ն շատ ավելի արդյունավետ է, քան վճարովի գովազդը
Եթե SEO-ն ճիշտ է արված, այն ձեր կայքը բառացիորեն ՙՙմատուցում է՚՚ թիրախային լսարանին, և օրգանական որոնման արդյունքներն էլ ավելի հարգված ռեսուրս են, քան վճարովի գովազդները: Իրականում, որոնում իրականացնող օգտատերերի մոտ 70-80 տոկոսը բացարձակապես արհամարհում են վճարովի գովազդները և կենտրոնանում են միայն օրգանական որոնման արդյունքների վրա:
Թվային մարքեթինգի վիճակագրությունը ցույց է տալիս, որ թվային լրատվամիջոցների վրա ծախսվող ժամանակի 69 տոկոսը մարդիկ անցկացնում են մոբայլ սարքերի վրա
Մոբայլ սարքերի օգտագործման այս ֆանտաստիկ քանակը դրդում է մարքեթինգի մասնագետներին նոր տեսանկյունից նայել թվային մարքեթինգի միջոցներին: Մեր օրերում, մարդկանց կեսից ավելին լրատվական նյութը դիտում են իրենց սմարթֆոններին, ինչը կարևոր է դարձնում հենց մոբայլ սարքերի վրա նյութը ընթեռնելի ու հաճելի դարձնելը:
Գուգլը ՙՙպատասխանատու է՚՚ սմարթֆոնների վրա իրականացվող որոնման ողջ հոսքի (search traffic) 96 տոկոսի և օրգանական որոնման ընդհանուր հոսքի (organic traffic) 94 տոկոսի համար
Սմարթֆոնների օգտագործման ծավալների կտրուկ աճը Գուգլի համար նոր հնարավորություններ բացեցին: Մեր օրերում, կարևորագույն խնդիրներից մեկը մոբայլի համար հարմարեցված (mobile-friendly) և Գուգլի համար հարմարեցված կայք ունենալն է, որպեսզի օգտատերերին հեշտ ու հաճելի լինի ձեր կայքի հետ գործ ունենալը:
Հաճախորդների 71 տոկոսը, ովքեր սոցցանցերի միջոցով երևէ ընկերությունից հաճելի սպասարկում են ստացել, դեմ չեն իրենց շրջապատին խորհուրդ տալ օգտվել այդ ընկերության ապրանքներից կամ ծառայություններից
Թվային մարքեթինգի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ սոցցանցերը հաճախորդների սպասարկման արդյունավետ գործիք են և կարող են օգնել բրենդերին կապի մեջ լինել իրենց հաճախորդների հետ և նորերը ձեռք բերել: Եթե դուք մշտապես ստուգում եք ձեր հաշիվները և պատասխանում եք դիտողություններին ու հաղորդագրություններին, ապա դուք շահում եք նրանց սրտերը: Ցույց տալով, որ դուք ուշադիր եք ձեր հետևորդների նկատմամբ և շփվում եք իրենց հետ, դուք ստեղծում եք դրական հարաբերություններ, և այդպիսով, ստանում եք նոր երաշխավորություններ:
Գովազդների ընդհանուր գումարների 91 տոկոսը ծախսվում է մեկ վայրկյանից պակաս դիտման համար, արդյունքում, 2017 թվականին թվային գովազդի վրա ծախսված 38 միլիարդ դոլարը իզուր վատնում է եղել
Այլ կերպ ասած, թվային գովազդների մեծ մասը չեն դիտվում ընհանրապես: Իրականում, վիճակագրական տվյալների համաձայն, թվային գովազդի ընդամենը 35 տոկոսն է ընդհանրապես դիտումի արժանացել, որից 9 տոկոսը դիտվել է մեկ վայրկյանից ավելի և միայն 4 տոկոսն է արժանացել երկու վայրկյանից ավելի դիտման:
Միջին օգտատերը, նախքան գնման մասին որոշում կայացնելը, կարդում է կամ դիտում է 11.4 կտոր բովանդակություն
Մարդիկ ցանկանում է գործ ունենալ բրեդերի հետ միայն այն բանից հետո, երբ կհամոզվեն, որ այն վստահության արժանի է և կտա իրենց այն, ինչի կարիքը իրենք ունեն: Հետևաբար, եթե ցանկանում եք շահել նրանց սրտերը և դարձնել նրանց հավատարիմ հաճախորդ, դուք պետք է այնպես անեք, որ ձեր ուղերձը ճիշտ ձևով կազմվի, որպեսզի տեղ հասնի: