Քոնթենթ մարքեթինգի մասին
Լավ բովանդակությունը լավագույն վաճառքի գործիքն է աշխարհում, եթե իհարկե այն պարունակում է ազնիվ ու անկեղծ նյութ՝ իր թեմայի շուրջ:
Եվ ահա թե ինչու.
– Բովանդակությունը կարող է սովորեցնել 1,000, 10,000, 100,000 և նույնիսկ 1,000,000-ից ավելի մարդկանց: Այն չունի սահմաններ: Մինչդեռ, վաճառքի մասնագետը կարող է ՙՙսովորեցնել՚՚ միայն նրանց, ում առջև նա այդ պահին գտնվում է:
– Բովանդակությունը երբեք քուն չի մտնում: Այն կարող է աշխատել օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր և տարին 365 օր: Այն արձակուրդ չի խնդրում և երբեք չի հիվանդանում: Պարզապես աշխատում է ամբողջ ժամանակ:
– Բովանդակությունը կոմիսիոն վճար չի ուզում և երբեք աշխատավարձն ավելացնել չի խնդրում: Երբեք չի լքում ձեզ՝ այլ ընկերություն գնալու համար և միշտ հետևում է այն կանոններին ու կարգերին, որոնք դուք եք սահմանել:
– Բովանդակության մեկ կտորը՝ օրինակ մեկ հոդվածը, շարունակում է աշխատել ձեզ համար և օգուտ բերել շատ երկար ժամանակ այն բանից հետո, երբ դուք արդեն մոռացել եք նրա գոյության մասին: Այդպիսի բովանդակությունը նաև կոչում են ՙՙմշտադալար՚՚ (“evergreen”):
Այդպիսի բովանդակությունը տարիներով ծառայում է ձեզ, նորանոր հնարավոր հաճախորդեր ու եկամուտ բերելով ձեր ընկերությանը: