Եվս մի քանի լավ օրինակ, որոնք ձեզ կոգեշնչեն ձե՛ր գովազդային արշավը պատրաստելիս
Մեր նախորդ հոդվածում ներկայացրել էինք ֆեյսբուքյան գովազդների մի քանի լավ օրինակ, որոնց գաղափարները դուք կարող եք օգտագործել ձեր արշավները հաջող կազմակերպելու համար:
Այս հոդվածում շարունակում ենք թեման, ներկայացնելով ևս մի քանի գովազդ, այս անգամ այլ տեսակի՝ կարուսել և սլայդ շոու:
Կարուսել (carousel) տիպի գովազդի օրինակներ
4. Busabout-ի գովազդը
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Կարուսել ֆորմատը ցույց է տալիս մեկ մեծ նկարի կտորները՝ բաժանած մի քանի մասերի:
– Թե՛ տեքստը, թե լուսանկարները իրական օգտատերերի կողմից են ստեղծված՝ user –generated content (UGC), ինչն ավելի արժանահավատ է դարձնում գովազդը: Գովազդի հեղինակները պարզել են, որ օգտատերերի կողմից ստեղծված բովանդակությունը երկու անգամ ավելի շատ վաճառքներ է բերել, քան սովորական գովազդները:
– Նկարները հստակորեն ցույց են տալիս Միլենիալների/ Z-սերնդի ներկայացնուցիչների դեմոգրաֆիան, և գինն էլ ըստ դրա է: Այս երկու գործոնները թույլ են տալիս հնարավոր ճանապարհորդներին տեսնել, թե արդյո՞ք սա իրենց հարմար է: Այսինքն, եթե այս առաջարկը իրենց դուր է գալիս, մնում է միայն սեղմել հղումի վրա: Սա թույլ է տալիս նվազեցնել մեկ հաճախորդ ձեռք բերելու ծախսը:
Ֆեյսբուքյան slideshow տիպի գովազդներ
5. Hygge Bands-ի գովազդը
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Գովազդի սլայդերի լուսանկարները ցույց են տալիս տարբեր հաճախորդների, որոնք կրում են բրենդի գլխակապերը վազքի կամ մարզվելու ժամանակ, ինչը նմանատիպ հնարավոր հաճախորդներին դրդում է գնման գործողության:
– Գովազդի տեքստը օգտագործում է էմոջիներ և լավ տոն, ինչը հաճելի է հնարավոր հաճախորդներին:
– Տեքստում բերված առաջարկը հստակ է և ցույց է տալիս տեսականին:
– Տեքստը նաև խոսում է ապրանքի հետ տրամադրվող երաշխիքների մասին: Սա առաջացնում է վստահություն նոր հաճախորդների մոտ, ովքեր դեռ ծանոթ չեն բրենդին: