Մենք սկսում ենք սոցցանցերով մարքեթինգին նվիրված հոդվածների շարք: Դրանք լինելու են այն մասին, թե ի՞նչն է հաջողության գրավականը սոցցանցերում, ի՞նչ տեղադրել, ինչ ոճո՞վ գրել, ե՞րբ գրել և այլն: Այս շարքի առաջին հոդվածը կարդացեք ստորև: Հետևեք մեր հաջորդ պոստերին հոդվածի շարունակությունը կարդալու համար:
Մեր օրերում իհարկե հնարավոր է, որ բիզնեսը հաջողակ լինի առանց սոցցանցերի, սակայն այդ դեպքում այն հաստատ բաց է թողնում աճելու հսկայական հնարավորություններ:
Բայց ամենամեծ սխալը, որ բիզնեսները հաճախ թույլ են տալիս հետևյալն է. նրանք սկսում են սոցցանցերով իրենց մարքեթինգը, առանց գաղափար ունենալու, թե ինչպես են այն օգտագործելու: Եվ միայն աղոտ հույս ունենալով, թե եթե պարզապես սկսեն գրառումներ անել մի քանի սոցցանցերում միաժամանակ և շատ հաճախ, ապա ինչ-որ ձևով, ինչ-որ ինտերնետային հրաշքների միջոցով, իրենց ընկերությունը մի գիշերում կաճի ու կդառանա բազմամիլիոնանոց բիզնես:
Հնարավոր է նույնիսկ, որ հրաշք պատահի (ոչ բազմամիլիոնանոց, իհարկե), սակայն մեծ մասամբ այդ ՙՙփորձենք-տեսնենք՚՚ եղանակը բերում է վատ արդյունքների, ժամանակի հսկայական կորստի և վերջիվերջո հիասթափության ու սոցցանցերի մարքեթինգի նկատմամբ վատ տրամադրվածության: Շատերը նույնիսկ դադարեցնում են սոցցանցերով մարքեթինգն ընդհանրապես:
Որպեսզի այսպիսի բաներ չպատահեն, հարկավոր է նկատի ունենալ մի քանի հիմնական սկզբունք:
Նախ, որոշեք, թե ո՛ր ցանցերն ավելի լավ կաշխատեն ձեր բիզնեսի համար
Կենտրոնացեք մեկ-երկու ցանցերի վրա ամենասկզբում: Ավելի լավ է մեկ-երկուսում շատ լավ լինել, քան միջակություն՝ հինգ-վեցում: Եվ չնայած սոցցանցերում գրառումները անվճար են, ձեր ժամանակն անվճար և անսահմանափակ չէ՛:
Կախված ձեր բիզնեսի տեսակից, ոչ բոլոր ցանցերն են ձեզ հարմար: Որպեսզի դա ճիշտ որոշեք, մտածեք, թե ձեր հնարավոր հաճախորդները ո՛ր սոցցանցերում են ակտիվ, մանրամասն ուսումնասիրեք ձեր էջի լսարանի բնութագրերը, պատկերացրեք ձեր հաճախորդին հնարավորինս հստակ:
Այնուհետև ուսումնասիրեք մի քանի հիմնական սոցցանցերի բնութագրիչ գծերը: Նայեք, թե ինչ գծեր ունի յուրաքանչյուր սոցցանց, փոքր մասշտաբի փորձարկումներ արեք մի քանի ցանցերում, հետևեք ընթացքին, իսկ հետո նոր որոշեք, թե ձեր ողջ ժամանակը դրանցից որին կամ որոնց եք տրամադրելու:
Facebook-ը սովորաբար առաջին ակնհայտ ընտրությունն է լինում՝ պարզապես իր լսարանի չափսի և ազդեցության պատճառով: Սակայն, եթե ձեր լսարանը ավելի քիչ է ակտիվ Facebook-ում, դուք դա պետք է հաշվի առնեք: Միգուցե ձեզ համար ավելի հարմար է Pinterest-ը, Instagram-ը, LinkedIn-ը: Ամեն դեպքում, դա որոշեք ուսումնասիրություններից հետո:
Սահմանեք ձեր նպատակները և չափեք, թե որքանով եք դրանք կարողացել իրագործել
Նախքան սկսեք գրառումներ անելը սոցցանցերում, օգտակար կլինի սահմանել ձեր հիմնական թեման և ձեր ընհանուր ռազմավարությունը, քանի որ դրանք թույլ կտան ունենալ էջերը վարելու ձեր ուրույն մոտեցումը և ոճը:
Սահմանեք հստակ նպատակներ: Հաճախակի գնահատեք, թե սոցցանցերը որքանով են օգնում հասնել ձեր սահմանած նպատակներին:
Օրինակ, եթե դուք կոշիկ վաճառոող բիզնես եք և սովորաբար օրական 20 զույգ կոշիկ եք վաճառում, կարող եք սոցցանցերի համար նպատակ սահմանել վաճառել օրական 25 զույգ: Այդ դեպքում մի որոշ ժամանակ անց (օրինակ՝ մի քանի ամսից), օգտագործելով վերլուծական գործիքները չափեք, թե արդյո՞ք ձեր սոցցանցերի գործունեությունը օգնել է ձեզ հասնել այդ նպատակին:
Պարզեք, թե ինչ տիպի գրառումներն են ամենաշատ հետարքրքրություն առաջացնում
Այսպես ասած՝ ՙՙաուդիտ արեք՚՚, որպեսզի կարողանաք հստակ ձևավորել ձեր բովանդակության ռազմավարությունը: Այլ կերպ ասած՝ արդյո՞ք այն եք գրառում, ինչը հետաքրքրում է ձեր լսարանին և ձեզ օգնում է աճեցնել ձեր բիզնեսը:
Ժամանակ հատկացրեք և մանրամասն ուսումնասիրեք ձեր լսարանի կարիքները, ցանկություններն ու հետաքրքրությունները: Հարցրեք ինքներդ ձեզ, թե նրանց ո՞ր կարիքները կարող եք օգնել բավարարել, ի՞նչ հարցերի կարող եք պատասխանել, ի՞նչ քննարկումների մեջ կարող եք ներգրավել իրենց, ի՞նչ տիպի բովանդակություն են իրենք գերադասում՝ տեքստ, լուսանկար, գրաֆիկա, տեսանյութ, և ո՞ր ժամերին է ավելի հավանական, որ նրանք տեսնեն ձեր գրառումները:
Այս ամենը տեսնելու համար վճարովի գործիքներ կան, սակայն դուք կարող եք դա անել առանց թեկուզ մեկ դրամ ծախսելու. ուղղակի հետևեք ձեր մրցակիցներին: Սկզբում նախ պարզեք, թե ձեր մրցակիցներն ովքեր են: Հնարավոր է՝ արդեն գիտեք, բայց կարող եք նաև ինտերնետում որոնում տալ ու պարզել:
Այնուհետև այցելեք իրենց վեբկայքը և սոցցանցերի էջերը: Տեսեք, թե ինչ են գրում իրենց բլոգում և սոցցանցերում, որքան հաճախ են գրում՝ ամեն օ՞ր, օրումե՞ջ, շաբաթը մե՞կ: Ինչ տեսակի նյութերն են ամենալավը ընդունվում իրենց լսարանի կողմից, ելնելով այն լայքերից, շեյրերից և քոմմենթներից, որը նրանք ստացել են:
Նայեք, թե գրառումների ո՞ր մասն են իրենք գրել, իսկ որ մասը այլ աղբյուրներից են: Ինչպիսի գրելաոճ են օգտագործում: Նկատեք, թե որ մասն է ավելի հաջող ընդունվել լսարանի կողմից, և ինքներդ ստեղծեք նման նյութ: Հնարավոր է նույնիսկ, որ գաղափար կազմեք, թե ինչի կարիք կա, բայց նյութ չի ստեղծվել, ինքներդ ստեղծեք: