Սուրբ ծննդյան օրվա տոնակատարությունները տարբեր ձևով են նշվում տարբեր բրենդների կողմից: Դրանցից մեկը Կոկա կոլան է իր հայտնի քարոզարշավներով:
Բրենդի վերջերս կազմակերպված «Սուրբ Ծննդյան տոների վարվելակերպի կանոններ» քարոզարշավում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են նշում տոները Կոկա կոլայի հայտնի բեւեռային արջերը:
Այս կարճ տեսահոլովակում արջերը պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոներին Ֆիլիպ Ֆիլիպի «Տուն»-ը երգի հատուկ տարբերակի ուղեկցությամբ, Լուիզա Կասպարիի կատարմամբ:
Հոլովակը, անիմացիոն պատմության միջոցով, գովերգում է ընտանեկան արժեքներն ու ներդաշնակությունը: Կոկա կոլայի մեզ արդեն հայտնի բեւեռային արջերը իրենց յուրահատուկ հմայքն են բերում քարոզարշավին, միաժամանակ մեկ անգամ ևս շեշտելով բրենդի ինքնությունը:
«Սուրբ Ծննդյան տոների վարվելակերպի կանոններ» քարոզարշավը նախապատրաստում է հանդիսատեսին տոնական սեզոնի համար:
Եվս մեկ անգամ Կոկա կոլան իր տեղն է հաստատում Սուրբ ծննդյան տոնակատարությունների արենայում: