Աճեցրեք ձեր հետևորդների քանակը Ինստագրամում այս հնարքների միջոցով
Նախորդ հոդվածում ներկայացված էին մի քանի հնարքներ, որոնք օգնում են լավ հաշիվներ ունենալ և հետևորդներ ձեռք բերել Ինստագրամում։
Եվ այսպես, ինչպե՞ս հաջողել Ինստագրամում։ Ներկայացնում ենք ևս մի քանի խորհուրդ, որոնք վերաբերում են ձեր հաշիվն աճեցնելուն և անվճար գրառումներին։ Իսկ հաջորդ հոդվածում կանդրադառնանք նաև վճարովի գովազդներին՝ լավագույն օրինակներին և թե ինչով են հատկապես դրանք լավը։
Իսկ այժմ, հաջորդ կարևոր քայլերը։
6. Ակտիվ եղեք Ինստագրամի Սթորիներում
Ինստագրամի Սթորիները տարբեր կերպ կարելի է օգտագործել։ Այն նույնպես Ինստագրամի այն գործիքներից է, որ պետք է պարբերաբար օգտագործել։ Հատկապես, եթե ձեր հետևորդների թիվն անցել է 10,000-ից և դուք ստացել եք սթորիներում հղում (hyperlinks) օգտագործելու հնարավորություն։ Սա Ինստագրամից դեպի կայք այցելու ունենալու հրաշալի հնարավորություն է։
Կարող եք նաև հարցումներ կազմակերպել Ինստագրամի Սթորիներում՝ ձեր հաճախորդների մասին ավելի շատ ինֆորմացիա ունենալու համար, օրինակ, թե ինչ բովանդակություն են նախընտրում։
Այս գործիքը կարող եք օգտագործել նաև նոր գրառման մասին հայտարարելու համար, ինչի շնորհիվ կմեծացնեք դիտումները։
7․ Օգտվեք նաև Հայլայթերի` Highlights հնարավորությունից
Այս գործիքը հրաշալի հնարավորություն է տալիս ցուցադրելու ձեր սթորիների որոշ ընտրովի մասը (highlights) ձեր պրոֆիլում, ինչն օգնում է ավելացնել վեբկայքի այցելությունների քանակը։
Կարող եք ստեղծել հայլայթեր, որոնք ցուցադրում են և խրախուսում լսարանին այցելել ձեզ մյուս սոցցանցերում։ Կարող եք տեղադրել ձեր ապրանքների մասին, որոնցում կարող եք տեղադրել հղումներ դեպի այնտեղ, որտեղից կարող են ուղղակիորեն գնել ձեր ապրանքը կամ ծառայությունը։ Ստեղծագործ մոտեցումներ կիրառեք,որպեսզի կարողանաք հետաքրքրական ձևեր գտնել հայլայթերը ցուցադրելու համար, ինչպես օրինակ դա արել է այս ընկերությունը։
8․ Գովազդեք ձեր ընկերներին և ինֆլուենսերին
Ուրիշներին գովազդելը շատ է նպաստում Ինստագրամում ձեր հաջողությանը, եթե ճիշտ է արվում։ Այդ կերպ դուք օգտագործում եք այլ հաշիվներ՝ ձեր Ինստագրամի հաշիվն աճեցնելու համար։
Կախված նրանից, թե ձեր հաշիվը որքան մեծ է, դուք կարող եք կապ հաստատել մեծ հաշիվների կամ Ինստագրամի ինֆլուենսերների հետ և հարցնել, թե արդյո՞ք ցանկանում են համագործակցել ձեզ հետ։ Սակայն, եթե ձեր հաշիվը նրանցից շատ հեռու է իր չափսերով, ապա նախքան որևէ բան խնդրելը նախ հարկավոր է արժեք տրամադրել։ Այսպիսի ռազմավարությունն իրոք օգնում է հաշիվը աճեցնելուն։
9․ Լայվեր արեք Ինստագրամում
Ինստագրամի լայվերը մեծ ներգրավվածություն և նոր հետևորդներ են ապահովում, հատկապես, եթե դուք արժեք եք տրամադրում և տարածում եք այն մյուս սոցցանցերում։
Եթե նաև հեշթեգեր օգտագործեք ձեր սթորիներում և գրառումերում, ապա ավելի հեշտ կգտնեք հետաքրքրված հետևորդների, ովքեր դեմ չեն տեսնել ձեր առաջարկները։
Ինստագրամի լայվերը պետք է հետարքրքրական լինեն ձեր լսարանին։ Կարող եք հարցեր տալ, կամ պատասխանել հարցերի․ այս կերպ ավելի լավ կծանոթանաք ձեր լսարանի նախասիրություններին։
10․ Մշտապես հաղորդակցվեք ձեր հետևորդների և թիրախավորված լսարանի հետ
Վերջիվերջո, Ինստագրամում ձեր հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպես եք հաղորդակցվում ձեր հետևորդների հետ։
Եթե ցույց եք տալիս, որ ձեր նկարի հետևում իրական մարդ է կանգնած և ակտիվորեն պատասխանում եք ձեր լսարանի դիտողություններին և ուղերձներին, ապա նրանք ավելի մեծ հավանականությամբ ձեր մասին կպատմեն իրենց ընկերներին։
Դա նաև նշանակում է, որ դուք արձագանքում եք իրենց տեղադրած նյութերին։ Օրինակ, հավանում եք նրանց գրածները, և գրառումներ եք անում դրանց ներքո։ Այդ ամենն օգնում է լավ հարաբերություններ ստեղծելուն և վստահություն ձևավորելուն։ Սա նաև օգնում է թիրախավարված կերպով ձեր լսարանն աճեցնելուն։ Օրինակ, կարելի է գտնել հաշիվներ, որոնք հետևորդների մեծ լսարան ունեն (այդ թվում նաև ձեր մրցակիներից), այնուհետև այցելել իրենց հետևորդներին և հետևել իրենց նյութերին ու հավանել դրանք, եթե իհարկե նրանց նյութերը հարմար են ձեր թեմային։
Սա շատ արդյունավետ եղանակ է, քանի որ նրանք ամեն անգամ կտեղեկացվեն, երբ դուք որևէ կերպ արձագանքեք իրենց նյութերին։
Օրինակ, կարող եք հավանել իրենց նկարներից մի քանիսը, հետո մի 10 րոպե անց, քոմենթ գրել, իսկ մի 20 րոպե անց էլ սկսել հետևել իրենց։
Սրա արդյունքում, նրանք երեք անգամ կտեղեկացվեն ձեր գործողությունների մասին և հավանաբար կցանկական տեղեկենալ, թե ով եք դուք։ Այս դեպքում, ավելի հավանական է դառնում, որ նրանք այցելեն ձեր պրոֆիլը։
Եթե նրանք այցելեն և հավանեն այն, ապա իրենք էլ իրենց հերթին կարող են սկսել հետևել ձեզ։
Սակայն, դա դեռ բոլորը չէ։ Հարկավոր է, որ շարունակեք հետևել իրենց նյութերին և արձագանքել դրանց։ Այդ կերպ կկառուցեք ավելի կայուն հարաբերություններ ձեր լսարանի հետ։
Այժմ հերթը ձերն է
Արդեն գիտեք, թե ինչպես հաջողության հասնել Ինստագրամում, հիմա հարկավոր է իրականացնել այս բոլորը և փորձարկել տարբեր նյութեր և հեշթեգեր։ Երբեք մի վախեցեք փորձարկումներ անելուց։
Եզրափակելով ասվածը՝ ինչպես հաջողության հասնել Ինստագրամում․
1. Կատարելագործեք Ձեր Bio-ն
2. Ստեղծեք հետաքրքրական նյութեր
3․ Հաճախակի գրառումներ արեք
4․ Գտեք ձեր լավագույն հեշթեգերը
5․ Ստեղծեք ձեր բրենդի հեշթեգը (branded hashtag) Ինստագրամում
6. Ակտիվ եղեք Ինստագրամի Սթորիներում
7․ Օգտվեք նաև Հայլայթերի` Highlights հնարավորությունից
8․ Գովազդեք ձեր ընկերներին և ինֆլուենսերին
9․ Լայվեր արեք Ինստագրամում
10․ Մշտապես հաղորդակցվեք ձեր հետևորդների և թիրախավորված լսարանի հետ։
Իսկ մեր հաջորդ հոդվածում կներկայացնենք Ինսագրամի վճարովի գովազդների լավագույն օրինակներ, և թե հատկապես ինչի շնորհիվ են դրանք լավ աշխատում։
Շարունակելի․․․