Ավելացրեք ձեր հետևորդների քանակը օգտագործելով այս հնարքները
Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպես հաջողել Ինստագրամում։ Չնայած մոտ 1 միլիարդ ակտիվ հաշիվների գոյությանը, դեռ հնարավոր է մեծ հաջողության հասնել Ինստագրամում։
Դրա համար հարկավոր է բավականին մեծ ջանք ներդնել և շարունակական աշխատանք իրականացնել, սակայն արդյունքներն արդարացնում են այդ ջանքերը։ Այդ ամենը կօգնի, որ ձեր հաշիվը տարբերվի մրցակիցներից և հետևորդներ ձեռք բերի։
Այս հոդվածում ներկայացված են մի քանի հնարքներ, որոնք կօգնեն լավ հաշիվներ ունենալ և հետևորդներ ձեռք բերել։
Եվ այսպես, ինչպե՞ս հաջողել Ինստագրամում։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք վերաբերում են ձեր հաշիվն աճեցնելուն և անվճար գրառումներին։ Քանի որ նյութը ծավալուն է, այն ներկայացնելու ենք մի քանի հատվածներով։ Դրանցից մեկում կանդրադառնանք նաև վճարովի գովազդներին՝ լավագույն օրինակներին և թե ինչով են հատկապես դրանք լավը։
Ինչի՞ց սկսել․ առաջին ամենակարևոր քայլերը։
1. Կատարելագործեք Ձեր Bio-ն
Առաջին հերթին, որևէ այլ գործողություն իրականացնելուց առաջ, համոզվեք, որ ձեր Bio-ն Ինստագրամում լավ է գրված և ուշագրավ տեսք ունի։ Սա այն հատվածն է, որը հայտնում է ձեր լսարանին, թե ով եք դուք, ինչ եք անում։ Այն նաև պետք է ներառի «գործողության դրդելու հստակ կոչ» (call-to-action):
Ինստագրամում հաջողության հասնելու համար սա պարտադիր է։ Ձեր թիրախային լսարանը չի հետևի ձեզ, եթե նրան հետաքրքիր չլինի, թե ինչ եք իրեն առաջարկում, իսկ ձեր առաջարկը մի քանի բառով նկարագրել կարողանալը շատ կարևոր է։ Օգտագործեք էմոջիներ, հստակ նշեք ձեր գործունեության բնագավառը։
Պետք է նաև հիշեք, որ այս հատվածը սահմանափակում ունի՝ ընդամենը 150 սիմվոլ։ Սա նաև միակ տեղն է, որտեղ կարող եք նշել ձեր վեբկայքի հասցեն, եթե այդպիսին ունեք։
2. Ստեղծեք հետաքրքրական նյութեր
Ձեր Bio-ն կարգի բերելուց հետո, ժամանակն է մտածել նյութերի մասին։ Դրա համար անհրաժեշտ է պլան ունենալ։ Եթե ձեր ստեղծած բովանդակությունը չհետաքրքրի ձեր լսարանին, հաջողության հասնել չեք կարողանա։
Այս հարթակի ողջ իմաստը լավ, որակյալ և հետաքրքրական նյութերն են։ Ինստագրամի հիմնական նյութը նկարներն ու տեսանյութերն են։ Առանձնապես դժվար չէ Ինստագրամի համար լավ նյութ ստեղծելը, քանի որ գոյություն ունեն շատ առցանց գործիքներ և բջջային հավելվածներ, որոնք կօգնեն ձեզ ստեղծել իրոք գրավիչ բովանդակություն։ Ահա դրանց մի քանի օրինակ․ Photoshop, Canva, Adobe Spark Post, Typorama կամ այլ գործիքներ։
Ձեր ուզած դիզայնը ստեղծելուց հետո, գրեք գրավիչ ու հակիրճ տեքստ և առաջին դիտողությունը՝ comment-ը (թե ինչ գրել comment-ում դեռ կանդրադառնանք), այնուհետև հրապարակեք այն։
3․ Հաճախակի գրառումներ արեք
Հաճախակի գրառում անելը Ինստագրամի հաջողության հիմնական բաղադրիչներից է։ Հարկավոր է, որ շատ ակտիվ լինեք։ Իդեալական դեպքում, հարկավոր է կատարել առնվազն մեկ գրառում օրական։
Եթե կարողանաք կատարել 2-3 գրառում օրական, առավելագույն հասանելիություն (reach) և ներգրավվածություն (engagement) կապահովեք, հատկապես, եթե ձեր հաշիվը աճեցնելու նպատակ ունեք։
Սա նաև վերաբերում է Ինստագրամի սթորիներին։ Այս հնարավորությունը հարկավոր է օգտագործել ամեն օր, ինչպես նաև հենց որ առիթ ունենաք հետաքրքիր բան ցույց տալու։
4․ Գտեք ձեր լավագույն հեշթեգերը
Ինստագրամում շատերը թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնց թույլ չեն տալիս հաջողության հասնել, և որոնցից, սակայն, հեշտությամբ կարելի էր խուսափել։ Այսպիսի սխալների շարքում են հեշթեգեր չօգտագործելը, կամ հեշթեգերի սխալ օգտագործումը կամ էլ անգամ՝ տեքստ (caption) չգրելը։
Նախ, ինչ են հեշթեգերը։ Սոցցանցերում, # սիմվոլը բառի կամ բառակապակցության սկզբում դնելը այն դարձնում է հղում։ Երբ մարդիկ սեղմում են այդ հղումին, նրանք տեղափոխվում են մի էջ, որտեղ շարված են լինում այդ նույն հեշթեգն օգտագործած բոլոր գրառումները։ Եթե ավելի պարզ ձևակերպենք, հեշթեգները նմանատիպ բովանդակությամբ գրառումները դասակարգելու և խմբավորելու եղանակ են։ Օրինակ, եթե սեղմեք #armeniatourism հեշթեգին, Ինստագրամը ձեզ կտեղափոխի մի էջ, որն այսպիսի տեսք ունի և որտեղ դուք կգնեք այդպիսի հեշթեգ օգտագործած բոլոր գրառումները։
Հարկավոր է կատարել բանալի բառերի հետազոտություն և դրանցով ստեղծել հեշթեգեր, որոնք էլ կօգնեն ձեր բրենդի ճանաչմանը։ Ինստագրամում, հեշթեգերի համար բանալի բառերի հետազություն կատարելը շատ կարևոր գործողություն է։ Եթե դա ճիշտ է արվում, ապա կարճ ժամանակահատվածում մեծ ակտիվություն եք կարողանում ապահովել: Հնարավոր է նույնիսկ հայտվեք Instagram Explore էջում (սրա մասին հաջորդ մասերում)։
Իսկ ինչպես որոշել, թե որ հեշթեգերն են լավագույնը ձեր բրենդի համար։ Գայթակղություն է առաջանում օգտագործել այնպիսիները, որոնք ամենաշատն են որոնվում։ Սակայն, անիմաստ է օգտագործել այնպիսի հեշթեգեր, որոնք կապ չունեն ձեզ հետ։ Դա ոչ միայն սխալ տեղեկություն է հաղորդում ձեր մասին, այլ նաև ձեզ կարող են ընկալել որպես սպամեր, իսկ դա կարող է հանգեցնել ձեր հաշիվը արգելափակելուն։ Այնպես որ, տեղին լինելը առաջին պայմանն է հեշթեգեր որոշելու համար։
Որտե՞ղ որոնել։ Ահա երկու կարևոր աղբյուր ձեր որոնումների համար․
Ձեր մրցակիցները․ նայեք, թե ովքեր կան ձեր բնագավառում, ինչպիսի հեշթեգեր են օգտագործում, որոնք են ամենից շատ որոնվում։ Կարիք չկա արտագրել իրենց հեշթեգերը, բայց կարող եք պատկերացում կազմել ձեր բնագավառում օգտագործվող ամենահայտնի հեշթեգերի մասին և նմանատիպ բաներ կառուցել ձեզ համար։
Ինֆլուենսերները․ դարձյալ, կարևոր է գտնել այնպիսիներին, ովքեր ձեր բնագավառին են վերաբերում և նայել, թե իրենց ո՛ր հեշթեգերն են հատկապես շատ օգտագործվում։
Եվ երբ որոշեք ձեր հեշթեգերը, ահա ևս մեկ բան, որ ճիշտ կլինի ստուգեք նախքան կիրառելը․ արդյոք տվյալ հեշթեգերը չեն տանում դեպի այնպիսի գրառումներ, որտեղ անտեղի բովանդակություն կա տեղադրված, օրինակ հայհոյական կամ անգրագետ գրառումներ, որոնք, դուք չէիք ուզենա, որ կապ ունենան ձեզ հետ։
Այսպիսիով, հեշթեգները չափազանց կարևոր են Ինստագրամում։ Պատճառն այն է, որ դրանք առավելագույնի են հասցնում հասանելիությունը (reach), ներգրավվածությունը (engagement) և օգնում են աճեցնել ձեր հաշիվը։ Ինստագրամը թույլ է տալիս օգտագործել մինչև 30 հեշտեգեր, սակայն մասնագետները համարում են, որ լավագույն թիվը մինչև 11-ն է։ Իսկ ընդհանրապես, 4-5-ը համարվում է ամենալավ տարբերակը։
Եվս մեկ բան հեշթեգերի մասին։
5․ Ստեղծեք ձեր բրենդի հեշթեգը (branded hashtag) Ինստագրամում
Շատ բրենդեր մի քայլ առաջ են անցնում և ստեղծում իրենց հեշթեգը։ Այն միայն իրենց բրենդինն է և հրաշալի եղանակ է ներգրավվածությունը մեծացնելու համար։ Երբ դուք ստեղծում եք ձեր բրենդի հեշթեգը, ձեր հետևորդները կարող են նշել ձեզ (tag) իրենց գրառումներում օգտագործելով այդ նույն հեշթեգը, ինչը նշանակում է, որ դուք կարող եք գտնել և նույնիսկ օգտագործել այդ նույն լուսանկարները ձեզ մոտ (իհարկե հղում տալով իրենց)։
Մեկ անգամ ևս հարկ է նշել, որ երբ ձեր բրենդի հեշթեգն եք ստեղծում, հարկավոր է մի փոքր հետազոտություն անել և համոզվել, որ ձեր ընտրած հեշթեգը եզակի է՝ ուրիշ ոչ ոք այն չի օգտագործում և այն կապված չէ անտեղի գրառումների հետ։ Հարկ է նաև, որ դրանք լինեն հակիրճ, պարզ, հեշտ հիշվող և հատուկ սիմվոլներ չօգտագործեն։ Եվ վերջապես, ստեղծելուց հետո, տեղադրեք այն ձեր bio-ի հատվածում և խրախուսեք ձեր հետևորդներին օգտագործել այն։
Եվ մի վերջին խորհուրդը հեշթեգերի վերաբերյալ։
Ինքներդ ներգրավված եղեք։ Ո՞րն է հիմնական բառը սոցիալական ցանցերում։ «Սոցիալական»-ը։ Հիշեք, որ Ինստագրամի իմաստը միայն ձերը գովազդելու մեջ չի կայանում – դուք պետք է կապի մեջ լինեք մարդկանց հետ և նրանց համախմբեք ձեր թեմայի շուրջ։
Դրա համար դուք ամեն շաբաթ պետք է որոշ ժամանակ հատկացնեք, դիտեք ուրիշների այն գրառումները, որոնք ձեր թեմային են վերաբերում և քոմենթներ գրեք կամ հավանեք նրանց գրառումները։ Որքան ավելի ակտիվ լինեք այս հարցում, այնքան ավելի հեշտ կլինի ձեր լսարանը մեծացնելը և ձեր Ինստագրամից առավելագույն արդյունք ստանալը։