Սա Ֆեյսբուքի գովազդների մասին չորրորդ հոդվածն է։ Նախորդ հոդվածներում ներկայացված էին լուսանկարով գովազդների, տեսանյութով գովազդների և Slideshow տեսակի գովազդների մասին մասին։ Այս հոդվածում ներկայացնում ենք Կարուսել՝ Carousel տեսակի գովազդների մասին:
Կարուսել տեսակի գովազդները պարունակում են 2-ից մինչև 10 նկարներ կամ տեսանյութեր, որոնք կարելի է «թերթել» հորիզոնական ուղղությամբ։ Այս ֆորմատը իդեալական է բազմակի ապրանքներ, կամ ինչ-որ բանի բնութագրեր կամ տարբեր տեսանկյուններ գովազդելու համար։
Ֆեյսբուքի գովազդների լավագույն օրինակները․ Կարուսել գովազդ՝ Carousel Ads
Hello Fresh
Ի՞նչն է լավ այս գովազդում
• Ընդգծում է բազմազանությունը. Եթե ձեր բրենդի ուժեղ կողմը բազմազանությունն է, ապա կարուսել ֆորմատը օգնում է դա լավ ցուցադրել։ Hello Fresh-ը լիովին օգտագործում է այս ֆորմատի առավելությունները, ցուցադրելով 4 տեսակի տարբեր ուտելիքներ։
• Ախորժաբեր նկարներ են տեղադրված. Ուտելիքի գայթակղիչ տեսքը հրաշալի եղանակ է քաղցած մարդկանց դրդելու որ ավելի ցանկական ուտել – և կարուսել ֆորմատը դա կարողանում է տեղ հասցնել։ Ուտելիքը բարձրորակ լուսանկարների միջոցով կենտրոնական դիրքում ներկայացնելը, շատ լավ է աշխատում քաղցածությունն ավելի ուժեղացնելու ուղղությամբ։
• Այնպես է ներկայացված, որ հեշտ թվա․Նրանց համար, ովքեր ծանոթ չեն Hello Fresh-ի բիզնես մոդելի հետ, անհրաժեշտ է ներկայացնել բաղադրատոմսերի հավաքածու։ Այս գովազդը 5 նկարների միջոցով ներկայացնում է, թե սննդամթերքի տուփն ինչպես է օգտագործվում․ ինչպես ստեղծել տարբեր ճաշատեսակներ մեկ արկղ չափաբաժիններով հավաքված մթերքների և հեշտ պատրաստվող բաղադրատոմսերի միջոցով։
Guardian Weekly
Ի՞նչն է լավ այս գովազդում
• Պատկերները գունագեղ են. Guardian-ի հայտնի մուգ տառատեսակը վառ դեղին ֆոնին ստիպում է ուշադրություն դարձնել այս գովազդին։ Շաբաթաթերթի կազմերը ներկայացնող գունագեղ գրաֆիկական պատկերները ներկայացված են կարուսելի միջոցով և ստիպում են սեղմել գովազդի նկարներին։
• Վաճառքի ուղերձները հստակ են ներկայացված. Կարուսել ֆորմատը թույլ է տալիս բրենդին «բաժանել ու հաղթել», տարբեր պատկերներում առանձին ներկայացնելով տարբեր պրոդուկներ, առանձնահատկություններ և բնութագրեր։ Guardian-ի կարուսել գովազդը ներկայացնում է հետևյալ հստակ ուղերձները․«Ծանոթացեք առաջադիմական տեսանկետին» «Բացահայտեք չլսված ձայները» և «Վայելեք անկախ լրագրությունը»։
• Հղումը բոլոր նկարների վրա հետևողականորեն ուղղորդում է միևնույն տեղը. Կոճակը՝ (the call-to-action) այս կարուսել գովազդում հետևողական է և հստակ՝ «բաժանորդագրվեք» – Subscribe. Երբ սեղմում եք կոճակին, հայտվում եք վեբկայքի էջում, որն ասում է միևնույն բանը, իսկ նկարները ներկայացնում են նույնը, ինչ գովազդի նկարներում։ Սա ազդանշան է ուղարկում հաճախորդներին, որ նրանք ճիշտ տեղ են ժամանել, իսկ դա իր հերթին օգնում է վաճառքների քանակի ավելացմանը։
Boredwalk
Ի՞նչն է լավ այս գովազդում
• Ուշագրավ են, չնայած առօրեական լինելուն. Չնայած, որ շապիկները վաճառքը շատ նորարարական գաղափար չէ, Boredwalk-ը գտել է շուկայի իր նեղ սեգմենտը (market niche) ստեղծելով այնպիսի շապիկներ, որոնք նախատեսված են որոշակի տիպի սեգմենտի համար և ովքեր հաճույքով են հագնում այդպիսի շապիկները (նրանք, ովքեր հետաքրքրված են փիլոսոփայությամբ կամ հոգեբանությամբ և այլն)։
• Ստիպում են մարդկանց ծիծաղել. Սոցցանցերում լավագույն գրառումները նրանք են, որոնք էմոցիաներ են առաջացնում, իսկ ծիծաղը դրանց մեջ ամենալավն է։