Սա Ֆեյսբուքի գովազդների մասին երրորդ հոդվածն է։ Նախորդ երկու հոդվածներում ներկայացված էին լուսանկարով գովազդների և տեսանյութով գովազդների մասին։ Այս հոդվածում ներկայացնում ենք Սլայդշոու՝ Slideshow տեսակի գովազդների մասին
Այս տեսակի գովազդի ամենապարզ նկարագրությունը հետևյալն է․Facebook-ի Slideshow գովազդները շարժման մեջ են դնում լուսանկարները։ Այս թեթև և հեշտ ստեղծվող, և հետևաբար ոչ թանկ, գովազդները հրաշալի ձև են ուշադրություն գրավելու համար, հատկապես, եթե հաճախորդների ինտերնետը շատ արագագործ չէ։
Սլայդշոու՝ Slideshow գովազդների լավ օրինակներ
Novus
Ի՞նչն է լավ այս գովազդում
• Ճաշակով անիմացիա է օգտագործված. Հնաոճ անիմացիոն սլայդերը լավ ձև են լուսանկարներին շարժում հաղորդելու համար։ Նրանց համար, ովքեր տեսանյութ ստեղծելու համար մեծ բյուջե չունեն, շարժվող անիմացիոն սլայդները խելացի լուծում են հանդիսանում։
• Թեթև հումոր է պարունակում. Նովուսը ինտերնետ պրովայդեր է Վանկուվեր քաղաքում և գիտի, որ իր հաճախորդները կլանում են տվյալների բայտերը, ինչպես եթե սուշիի կտորներ ուտելիս լինեին։ Թաքնված ակնարկը միշտ էլ լավ է աշխատում։
• Հարվածում է ճիշտ նշանակետին. Արագագործ ինտերնետը գովազդելու լավագույն միջավայրը ոչ-արագործ ինտերնետով միջավայրն է։ Օգտագործելով Slideshow ֆորմատը, Նովուսն ապահովում է, որ իր բարձրորակ նյութը տեղ հասնի իր հնարավոր հաճախորդներին։
The New Yorker
Ի՞նչն է լավ այս գովազդում
• Մանրուքներին մեծ ուշադրություն է դարձված. New Yorker-ի առաջարկը շատ պարզ է: 12 շաբաթվա բաժանորդագրություն $12-ով, և այդ առաջարկն ամրապնդված է ցուցադրելով 12 մարդկանց, ովքեր կարդում են 12 տարբեր համարներ։ Իսկ հաշվողն ո՞վ է։ New Yorker-ի ընթերցողները, հավանաբար։ Բծախնդրությունը կարևոր է այս գործում։
• Առաջարկը շատ հստակ է ձևակերպված. Այն ինչ տեսնում եք այս slideshow-ում ճիշտ այն է ինչ ստանալու եք՝ շաբաթաթերթի 12 համար, շաբաթական մեկ հատ։
• Նկարները զվարճալի են պտտվում. Կարդացող մարդկանց հաջորդական նկարները կարող են ձանձրալի թվալ, սակայն այս նյութում, ամեն ինչ տարբեր է – գաղափարը գլխիվայր է պտտված։ Զվարճալի դիրքերով նկարները մինչև վերջ դիտվում են։