որոնք կարող եք ինքնուրույն իրականացնել
Բիզնեսը բիզնեսին (B2B) մարքեթինգի մասնագետները հրաշալի գիտեն, թե տեխնոլոգիաները ինչ հսկայական չափով փոփոխություն են բերել իրենց հաճախորդների հետ՝ բրենդերի հաղորդակցության հարցում: Թվային տեխնոլոգիաները դարձել են մարքեթինգային ռազմավարության առանցքը՝ իրենց առաջարկած հաղորդակցման եղանակներով, բայց նաև՝ իրենց ստեղծած աղմուկով, որի դեմ յուրաքանչյուր բրենդ ստիպված է պայքարել: Օրիգինալ բովանդակություն և լավ մտածված արշավներ ստեղծելը օգնում են բրենդերին տարբերվել մյուսներից, այլ ոչ միայն ժամանակավոր սենսացիա առաջացնել համացանցում (չնայած՝ դա էլ վատ չէ):
Բրենդերն իրենց B2B մարքեթինգում հիմնականում օգտագործում են մի քանի եղանակներ, որոնք մենք այս և հաջորդ հոդվածներում կներկայացնենք: Դրանք ներառում են էլփոստը, սոցցանցերը, բլոգերը և մի շարք այլ հետաքրքիր մեթոդներ: Ձեր արշավի յուրաքանչյուր բաղադրիչը կարևոր է և կարող է մեծ նշանակություն ունենալ ձեր հաջողության համար, հետաքրություն ստեղծելով ձեր բրենդի նկատմամբ և բերելով հետաքրքրված հնարավոր հաճախորդներ ու եկամուտ:
Սակայն, երբեմն պատահում է, որ մենք դժվարանում ենք նոր բան առաջարկել, կարծեք հայտվում ենք ակոսում և ստիպված ենք լինում առաջ շարժվել միայն այդ ակոսի երկայնքով: Այդ դեպքում դժվար է լինում ոգևշնչվել ու նոր բան ստեղծել: Այս հարցում օգտակար կարող են լինել հետևյալ մի քանի մեթոդները, որոնք օգտագործվել են որոշ մեծ ու փոքր ընկերությունների կողմից: Այս բերված օրինակները ցույց են տալիս, թե լավ դիզայնն ու հետաքրքիր բովանդակությունը համատեղ ինչ հրաշալի արդյունքներ կարող են բերել: Միասին դրանք կարող են լինել շատ ավելին, քան պարզապես գումարելիների գումարն է:
Այս և հաջորդ մի քանի հոդվածներում ներկայացնելու ենք նոր ու ստեղծագործ մոտեցումներ B2B մարքեթինգում:
Առաջինը վերաբերում է քոնթենթ մարքեթինգում մի շատ նորովի մոտեցմանը.
Խոսքը գնում է Ջեներալ Էլեկտրիկ (ՋԷ) ընկերության կողմից ստեղծված փոդքաստերի շարքի մասին, որը կոչվում է ՙՙՈւղերձը (The Message)՚՚:
Փոդքաստը դա թվային եղանակով ստեղծված ձայնային ֆայլ է, որը տեղադրվում է համացանցում և հնարավոր է ներբեռնել համակարգչում կամ բջջային սարքում, սովորաբար ստեղծվում է մի քանի մասից: Բաժանորդագրվելու դեպքում, յուրաքանչյուր նոր մասն ուղարկվում է բաժանորդին ավտոմատ կերպով:
ՋԷ-ի ՙՙՈւղերձը՚՚ փոդքաստերի տեսքով ստեղծված պատմվածք է, որի բովանդակությունը լավ մտածված ու գրավիչ է և որի նպատակը ՋԷ-ի կողմից ստեղծված առաղջապահական և ձայնային տեխնոլոգիաները ներկայացնելն է: ՙՙՈւղերձը՚՚ ներկայացնում է ութ մասերից բաղկացած պատմություն այն մասին, թե ինչպես է վերծանողների թիմը փորձում ապակոդավորել և հասկանալ այլմոլորակայինների կողմից 70 տարի առաջ տիեզերքից ուղարկված ուղերձը:
Ոճը հիշեցնում է մի ժամանակվա կլասիկ ռադիո պատմվածքները: Իսկ փոդքաստերի ֆորմատ օգտագործելը հրաշալի ձև է բովանդակությունն այնպես ներկայացնելու համար, որ բոլորի կողմից ընկալելի լինի:
Այն հետաքրքրությամբ է լսվում, գրավիչ է և ամենակարևորը անսպասելի է – ոչ ոք չէր ակնկալում, որ այսպիսի նյութ կստեղծվի այն ընկերության կողմից, որը հավանաբար ստեղծել է ձեր տան լվացքի մեքենան:
Արդյունքում, նյութն ունեցավ հսկայական հաջողություն, iTunes-ում առաջին տեղը զբաղեցնելով և ներբեռնվելով (downloads) միլիոնավոր մարդկանց կողմից: Ուղերձն օգնում է հաղթահարել այն ստերեոտիպը, որ ՋԷ-ը միայն կենցաղային սարքեր արտադրող ընկերություն է և հոմանիշ է խոհանոցային սարքավորումներին: Եվ դնում է նրան այլ տեխնոլոգիական ընկերությունների հետ նույն շարքում, ցույցադրելով, որ ընկերությունն ստեղծում է այնպիսի արտադրանք, որը, միգուցե մի օր, կարող է մեզ հասցնել ուղերձ արտաքին աշխարհից:
ՙՙՈւղերձի՚՚ գովազդային հոլովակը կարող եք տեսնել այստեղ.
Ինչպե՞ս կարող եք ինքներդ ստեղծել նման բան.
Փոդքաստերը նյութ ստեղծելու ոչ թանկ եղանակ են, չեն պահանջում լրացուցիչ շատ թանկ տեխնոլոգիաներ կամ սարքավորումներ, և հանդիսանում են արդյունավետ եղանակ ձեր բովանդակությունն իրոք տարբեր դարձնելու համար: Դրանք թույլ են տալիս կարճ նյութեր ստեղծել ձեր առաջարկի՝ ապրանքի կամ ծառայության մասին, օրինակ՝ շաբաթը մեկ, կամ էլ նորությունների թողարկում սարքել ձեր բնագավառի մասին: Նոր նյութ սարքելը դարձնում են հեշտ ու գրավիչ: Փոդքասթերը կարելի է անվճար տեղարդել iTunes-ում:
Ինչպես տեսանք ՋԷ-ի օրինակում, փոդքասթերը կարող են լինել ամեն ինչի մասին: Կարող եք ստեղծել լուրջ կամ հումորային ֆորմատով, նայած, թե որն է ավելի հարմար ձեր բնագավառին: Սակայն, հիշեք, որ իսկական հաջողություն բերում է իրոք ստեղծագործ ու թարմ մոտեցումը: Փոդքաստը ձեր կայքի էջերում տեղադրելը օգնում է հետաքրքրված հաճախորդների հոսք բերել և վստահություն է ներշնչում: Ներբեռնեք ձեր փոդքասթերը iTunes-ում և տարածեք անվճար, ավելացրեք հղումը ձեր նորությունների նամակներին և ձեր գլխավոր էջում: