Օնլայն դասընթացներով սովորելու վերաբերյալ
Հարց ու պատասխանի էջ
Օնլայն դասընթացների մասին ամենաշատ տրվող հարցերն ու դրանց պատասխանները
Ինչպե՞ս գրանցվեմ և վճարեմ դասընթացը ձեռք բերելու համար:
Վճարման քայլերի մանրամասն նկարագրությունը կարող եք տեսնել այստեղ:
Ի՞նչ եղանակով են տեսանյութերն ու մյուս նյութերը հասանելի դառնում ինձ: Արդյո՞ք ուղարկում եք մեյլով կամ այլ եղանակով:
Վճարելուց հետո նյութերը հասանելի են դառնում ձեզ ձեր գրացման լոգին/գաղտնաբառով: Տեսանյութեը դիտելու համար պետք է մուտք գործեք ձեր գնած դասընթացը ձեր լոգինով, ինչպես օրինակ, դա անում եք ձեր էլփոստ մուտք գործելու համար:
Կարո՞ղ եմ նյութերը նայել բջջային սարքերի վրա:
Նյութերը հարմար է նայել ցանկացած սարքի վրա՝ համակարգչի կամ բջջային:
Ի՞նչ ժամկետով են նյութերը տրամադրվում գնելուց հետո:
Նյութերը ձեզ տրամադրվում են ԸՆԴՄԻՇՏ՝ անժամկետ: Կարող եք նայել ե՛րբ ցանկանում եք և քանի անգա՛մ ցանկանում եք:
Վկայական՝ սերտիֆիկատ տրամադրում ե՞ք:
Այո, մեր բոլոր դասընթացների համար վկայական տրամադրում ենք, եթե եզրափակիչ թեստը հաջող հանձնեք, այսինքն հարցերի 80 տոկոսին ճիշտ պատասխանեք: Ընթացիկ թեստերի արդյունքները դեր չեն կատարում վկայականի համար, դրանք նախատեսված են միայն ձեր առաջընթացին օգնելու համար:
Արդյո՞ք առցանց դիտելով արդյունավետ է սովորելը:
Բիզնեսների և մասնագետների՝ զբաղված պրոֆեսիոնալների համար սա ներկայումս ողջ աշխարհում կիրառվող ամենահարմար և արդյունավետ եղանակն է: Այն ժամանակը, որը դուք ծախսելու եք ճանապարհի վրա, պրակտիկորեն անարդյունք է: Օնլայն դասընթացի դեպքում, դուք ժամանակը ծախսում եք միայն օգտակար գործողությունների՝ նոր նյութը յուրացնելու վրա:
Հնարավոր է, ինձ դուր չգա դասընթացը, ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:
Եթե պատահի այնպես, որ համարեք, որ ձեզ համար բոլորովին օգտակար չեղավ ձեր գնածը, ապա գնելու պահից սկսած 30 օրվա ընթացքում, կարող եք այն հետ վերադարձնել և մենք արագ կփոխհատուցենք ձեր գումարը:
Ես վստահ չեմ, որ ինքնուրույն կանեմ վարժությունները:
Մենք ժամանակ առ ժամանակ հիշեցումներ ենք ուղարկում դասընթացը ձեռք բերած մասնակիցներին, որպեսզի խրախուսենք առաջընթացը և թույլ չտանք, որ մարդիկ մոռանան դասընթացի մասին:
ԻՆչպե՞ս հասկանամ, թե ո՞ր դասընթացն է ինձ անհրաժեշտ: Ես դժվարանում եմ ընտրություն կատարել դասընթացների միջև:
Կարող եք օգտագործել հետևյալ հուշող հարցերը, որոշում կայացնելու համար:
Ա. Մարքեթի՞նգ, թե՞ Թվային մարքեթինգ. Եթե դեռ վստահաբար չգիտեք, թե ինչպե՞ս արդյունավետ օգտագործեք ձեր մարքեթինգի բյուջեն և ինչի՞ն հատկապես ուղղեք ձեր մարքեթինգի ջանքերը, ապա այդ դեպքում ընտրեք Մարքեթինգի հիմունքներ դասընթացը: Այն ձեզ կօգնի հաշվարկել, թե ձեր ո՞ր հաճախորդներն են ձեզ բերում ամենաշատ եկամուտ և ամենից հեշտն են գնում կատարում ձեզնից: Ինչպե՞ս անեք, որ գրավեք ավելի շատ այդպիսի հնարավոր հաճախորդների, որոնք գնում կկատարեն: Ինչպե՞ս ձեր հնարավոր հաճախորդին դարձնել վճարող հաճախորդ:
Իսկ եթե այս հարցերի պատասխաններն արդեն ունեք, ապա ձեզ հարկավոր է ընտրություն կատարել Թվային մարքեթինգի կամ Սոցցանցերով մարքեթինգի՝ ՍՄՄ-ի միջև:
Բ. Թվային մարքեթինգ, թե՞ ՍՄՄ. Եթե արդեն ունեք վեբկայք և ցանկանում եք իմանալ, թե ինչպես առավելագույն օգուտը ստանաք կայքի վրա արված բավական զգալի ներդրումից, ապա ընտրեք Թվային մարքեթինգը: Եթե միայն սոցցանցերում եք ներկա և առաջիկայում կայք ստեղծել չեք պատրաստվում, ապա ընտրեք Սոցցանցերով մարքեթինգի դասընթացը:
Գ. Լավագույն տարբերակի մեր խորհուրդը. Նախ անցեք Մարքեթինգի հիմունքները, որից հետո նոր ընտրեք կա’մ թվային մարքեթինգ, կա’մ սոցցանցերով մարքեթինգ:
Ցանկացած դեպքում, մեր տեսանյութերի մի մասը կարող եք դիտել անվճար, նրանք, որոնց կողքին դրված է Preview նշանը, ինչը ձեզ կօգնի որոշում կայացնել:
Իսկ եթե ընթացքում հարցեր ունենամ, ինչպե՞ս կարող եմ դրանց պատասխանները ստանալ:
Գրեք մեզ և մենք կպատասխանենք ձեր ցանկացած հարցերին: Մենք միշտ հասանելի ենք խորհրդատվության համար, որը դասընթացի մասնակիցների համար անվճար է: Կարող եք ուղարկել ձեր հարցերը հետևյալ հասցեներին՝ info@mct.am կամ mctarmenia@gmail.com:
Վստահելի է արդյո՞ք վճարումը ձեր կայքում:
Օնլայն վճարումը տեղի է ունենում Ամերիաբանկի կամ Իդրամի վճարային համակարգերի միջոցով, որոնք ապահովում են անվտանգության մի քանի մակարդակ: Մասնավորապես, քարտով վճարելու դեպքում, ձեր քարտից գումար գանձվում է միայն այն դեպքում, երբ ձեր հեռախոսին ուղարկվում է մեկանգամյա կոդ, որը դուք պետք է մուտք անեք, որպեսզի թույլատրեք ձեր քարտից գումարի գանձումը: Իսկ իդրամի դեպքում, պետք է մուտք անեք ձեր գաղտնաբառը, որպեսզի թույլատրեք գանձումը ձեր իդրամ հաշվից: Այս մեթոդները թույլ են տալիս, որ դուք վերահսկողություն ունենաք ձեր վճարման նկատմամբ:
Ես չգտա իմ հարցի պատասխանը այս էջում:
Գրեք ձեր հարցը info@mct.am կամ mctarmenia@gmail.com հասցեին կամ այս էջում և մենք ձեր հարցերին կպատասխանենք: