Tag: holiday marketing
Բրիտանական KP Nuts ընկերությունը, որը մասնագիտանում է հիմնականում ընկուզեղենից, եգիպտացորենից ու կարտոֆիլից պատրաստվող ուտեստների վրա, ծննդյան տոների կապակցությամբ ստեղծել է մի անհավատալի անճոռնի սվիտեր՝ որի վրա կարված են գետնանուշի տուփեր:
Տուփերը կարելի է պոկել և վայելել, կարելի է դրանց փոխարեն նորերը դնել, ինչն այս անճոռնի սվիտերը դարձնում է ավելի շուտ … Կարդալ հոդվածը
Գուգլը ստեղծել է նոր գովազդային հոլովակ՝ «Դարձյալ տանը մենակ՝ Google Assistant-ի հետ», որտեղ Մակալվեյ Քալքինը «վերարտադրում է» իր դերը 1990 թ. հայտնի ֆիլմում: Հոլովակը, դեկտեմբերի 19-ին YouTube-ում տեղադրվելուց հետո, 24 ժամվա ընթացքում, դիտվել է 7 միլիոն անգամ:
60-վայրկյանանոց այս տեսահոլովակը, ցույց է տալիս արդեն 38 տարեկան Քևինին, դարձյալ տանը … Կարդալ հոդվածը
Սուրբ ծննդյան օրվա տոնակատարությունները տարբեր ձևով են նշվում տարբեր բրենդների կողմից: Դրանցից մեկը Կոկա կոլան է իր հայտնի քարոզարշավներով:
Բրենդի վերջերս կազմակերպված «Սուրբ Ծննդյան տոների վարվելակերպի կանոններ» քարոզարշավում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են նշում տոները Կոկա կոլայի հայտնի բեւեռային արջերը:
Այս կարճ տեսահոլովակում արջերը պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոներին … Կարդալ հոդվածը
Լավագույն գովազդային արշավները պատմություն են պատմում. այնպիսի բաների մասին, որ մարդիկ ցանկանում են լսել և որոնք հուզում են մարդկանց:
Մինչ ցանկացած գովազդ պարունակում է տեղեկություն որևէ բանի մասին կամ էլ դրդում է ինչ-որ մի գործողության, լավագույն գովազդներն ունեն մի պահ, որը դիպչում է մարդկանց որևէ զգայարանի՝ հումորի, ցավակցելու, համակրանքի կամ … Կարդալ հոդվածը
Վերջերս Instagram-ն ավելացրել է տոնական գնումներ կատարելը հեշտացնելու երեք նոր հնարավորություն. դրանք օգնում են օգտատերերին գնման գործողությունը ավարտին հասցնել հենց հավելվածի մեջ գտնվելով:
Ֆեյսբուքին պատկանող այս հավելվածը սկզբում ավելացրել էր վաճառքի ապրանքների հավաքածուների բաժին, որտեղ օգտատերերը կարողանում էին նշել իրենց դուր եկած ապրանքները՝ հետագայում դրանք գնելու համար: Այս հնարավորությունը նման … Կարդալ հոդվածը
Տոնական գնումները միշտ չէ որ հաճելի են լինում: Ավելի շուտ, դրանք առանձնապես հաճելի չեն լինում: Ամենուրեք հերթեր են:
Մարդիկ ամենուր շատ են, և դուք ցանկանում եք արագ մտնել, գնել ու արագ դուրս գալ: Սակայն, երբ ամեն ինչ ճիշտ է կազմակերպված, ՙՙմասնակցային մարքեթինգը՚՚ (experiential marketing) փոխում է մարդկանց՝ տոնական գնումներ կատարելու … Կարդալ հոդվածը