Ինչպես փոքր բյուջեով հաջող իրականացնել ձեր մարքեթինգը
Մարքեթինգի հիմունքներ դասընթաց
Մարքեթինգի հիմունքներ դասընթաց
AMD135,000.00 AMD90,000.00
Մարքեթինգի այս 24-ժամյա դասընթացը ներկայացնում է մարքեթինգային իրատեսական պլան ստեղծելու գործընթացը հատկապես փոքր բիզնեսների համար: Դասընթացի մասնակիցները ընտրելու են մարքեթինգի կոնկրետ խնդիրներ և փոքր խմբերով ստեղծելու են դրանց մարքեթինգի պլանները, որոնք կներկայացնեն դասընթացի ավարտին:
Անհրաժեշտության դեպքում, գրանցման և վճարման քայլ-առ-քայլ նկարագրությունը կարող եք գտնել 📝Ինչպես գրանցվել դասընթացի էջում:
Դասընթացի մանրամասները ներքևում: Գրանցվելու և գնելու համար սեղմեք ՙՙՎճարել՚՚ կոճակը:
-
Ինչի՞ մասին է դասընթացը
Այս դասընթացը համապարփակ ուղեցույց է այն մասին, թե ինչպես կարելի է փոքր բյուջեով ստեղծել մարքեթինգային ծրագրեր և արշավներ:
Ովքե՞ր են ձեր հաճախորդները, ինչպե՞ս գտնել նրանց, ինչպե՞ս պահել նրանց և ստիպել կրկին վերադառնալ ձեզ մոտ:
Դասընթացում մանրամասն ներկայացվում են գործիքներ, թե ինչպես ընտրել ձեր իդեալական շուկայական սեգմենտները, ինչպես ճանաչել այդ սեգմենտների առանձնահատկությունները, ինչպես գրել ճիշտ ուղերձ, որը գրավիչ կլինի այդ շուկայական սեգմենտների համար: Այս բոլորը դասընթացի մասնակիցները կսովորեն իրական օրինակների, խմբային քննարկումների և վարժությունների միջոցով:
Առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք թվային մարքեթինգին` որպես ձեր բիզնեսի զարգացման կարևորագույն գործիք:
Դասընթացն ընդգրկում է իրական օրինակներ, բոլոր ժամանակների մարքեթինգային և գովազդային լավագույն արշավների վերլուծություններ, խմբային վարժություններ և ինտերակտիվ քննարկումներ:
Ո՞ւմ համար է նախատեսված
Մեր դասընթացը նախատեսված է հատկապես փոքր բիզնեսների համար. այն կօգնի նրանց ստեղծել մարքեթինգային իրատեսական ռազմավարություն:
Այն նախատեսված է նաև մարքեթինգով հետաքրքրված կամ արդեն իսկ այս ոլորտում գործունեություն ծավալած մարդկանց համար:
Ի՞նչ ձեռքբերումներ կունենաք դասընթացից հետո
Դասընթացը կսովորեցնի ձեզ գրել այնպիսի մարքեթինգային պլան, որի միջոցով դուք կկարողանաք արդյունավետ աշխատեցնել ձեր կազմակերպության մարքեթինգի բոլոր բաղադրիչները միասին և ստանալ առավելագույն արդյունքներ:
Դուք կսովորեք, թե ինչպես ընտրել ձեր հնարավոր հաճախորդներից այնպիսի սեգմենտներ, որոնք ավելի մեծ հավանականությամբ կդառնան վճարող հաճախորդ: Դուք կսովորեք կազմել այնպիսի ուղերձներ, որոնք առավել գրավիչ կլինեն ձեր ընտրած սեգմենտների համար և ընտրել այնպիսի լրատվամիջոցներ, որոնք թույլ կտան հեշտությամբ հասնել ձեր լսարանին:
Դասընթացի սկիզբը
շուտով
Շաբաթվա օրերը. երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ
Ժամերը. 10:00 - 12:00
Գինը ներառում է.
📑 24-ժամյա դասընթաց
💻 Դասընթացի նյութեր
📊 Հանձնարարություններ
👥 Խմբային քննարկումներ և վարժություններ
📑 Անհատական խորհրդատվություն
📜 Ավարտական վկայականՎայրը. հեռահար ուսուցմամբ
Հասցեն. Դասընթացին միանալու հղումը կուղարկենք գրանցվելուց հետո
Տեղեկացրեք ձեր ընկերներին այս դասընթացի մասին
Այս 24-ժամյա դասընթացին դուք կսովորեք.
● Ինչպե՞ս կազմել մարքեթինգային լավագույն պլանը ձեր բիզնեսի համար
● Ո՞րն է ձեր թիրախային շուկան և ո՞վ է ձեր իդեալական հաճախորդը
● Ինչպե՞ս հաճախորդին հասցնել մարքեթինգային ուղերձը
● Ինչպե՞ս ընտրել գովազդային հարթակ, որը հարմար է հենց ձեր բիզնեսի համար
● Ինչպե՞ս գրավել ավելի մեծ թվով մարդկանց և դարձնել նրանց հաճախորդ
● Ինչպե՞ս գրավել ավելի մեծ թվով մարդկանց և դարձնել նրանց հաճախորդ
● Ինչպե՞ս նորարական լինել ձեր բիզնեսում և հետ չմնալ ժամանակակից միտումներից: