Սոցցանցերով մարքեթինգի դասընթաց

118 students

Ինչպե՞ս գտնել ձեր հաճախորդին, օգտագործելով սոցցանցերի ԲՈԼՈՐ հնարավորությունները

Եթե դուք կարդում եք այս տեքստը, ապա դուք, հավանաբար, սոցցանցերում բիզնես էջ կամ էջեր եք վարում: Եվ ցանկանում եք սոցցանցերի միջոցով ավելի շատ հաճախորդ բերել և աճեցնել ձեր բիզնեսը:

Եվ ուրեմն դուք ճիշտ տեղ եք եկել:

Այս դասընթացը օգնում է պատասխանել այնպիսի հարցերի, որոնք դուք, թերևս, տալիս եք ինքներդ ձեզ.

🔹 Ինչի՞ մասին գրել ձեր էջերում

🔹 Ինչպե՞ս ստեղծել և թիրախավորել վճարովի գովազդները

🔹 Ինչպիսի՞ արդյունքներ կարող եք ստանալ ձեր էջերից

🔹 Ինչպե՞ս չափել, թե որքանով է արդյունավետ ձեր աշխատանքը:

Այս օնլայն դասընթացը տալիս է այս բոլոր հարցերի պատասխանները:

Ի՞նչ կսովորեք

Դասընթացն անցնելով դուք կսովորեք.

🔹 Սոցցանցերով մարքեթինգի հնարավորությունները. որտեղից վերցնել թեմաներ և անվճար նկարներ գրառումների համար, ինչպես ստեղծել լավ տեսանյութեր, ինչի՞ն հատկապես ուշադրություն դարձնել, որպեսզի ձեր էջերը գրավեն ձեր հնարավոր հաճախորդներին և օգնեն նրանց գնորդ դարձնել:

🔹 Վճարովի գովազդ. ինչպե՞ս կառուցել արշավը, ինչպես ճիշտ իրականացնել թիրախավորումը, գովազդի ինչպիսի տեսակ և ձևաչափ օգտագործել ամեն կոնկրետ նպատակի դեպքում և այլ նրբություններ:

🔹 Վերլուծական գործիքներ. Ինչպես տեսնել, թե ովքեր են ձեր հաճախորդները և ինչպե՞ս չափել, թե արդյո՞ք ստանում եք ձեր սպասած արդյունքները թե՛ վճարովի գովազդի, և թե՛ անվճար գրառումների դեպքում:

Այստեղ կարող եք տեսնել թեմաների ԱԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ և անվճար դիտել տեսանյութերի մի մասը` նրանք, որոնց կողքին դրված է նշանը:

Արդյո՞ք օնլայն սովորելը արդյունավետ է

Շատերը գերադասում են լսարանային տարբերակով սովորելը: Սակայն, օնլայն տարբերակը մի շարք առավելություններ ունի:

Առաջին հերթին, ստիպված չեք սովորելու համար ինչ-որ տեղ գնալ. կարող եք անցնել ե՛րբ և որտե՛ղ ցանկանաք:

Բացի դրանից, նյութն անմիջապես չօգտագործելու դեպքում, կարող է մոռացվել: Իսկ ՕՆԼԱՅՆ դասընթացը ձեզ հետ է գնելու պահից սկսած և ԸՆԴՄԻՇՏ: Ամեն անգամ մուտք գործեք և նորից դիտեք ձեզ հարկավոր մասը և զուգահեռ իրականացրեք նկարագրված քայլերը ձեր բիզնեսի համար:

Ձեր համակարգչում ներբեռնեք բազմաթիվ գրավոր նյութերը, որոնք ներառված են դասընթացի մեջ և օգտագործեք, երբ հարկավոր լինի:

Կարևոր առավելություն է նաև այն, որ մենք շարունակաբար թարմացնելու ենք նյութերը. ամեն անգամ մուտք գործելով դասընթացի ձեր էջը դուք կտեսնեք արդեն նորացված նյութը: Օրինակ, ֆեյսբուքյան գովազդների հետ կապված ցանկացած նորույթ կարտահայտվի ձեր ձեռք բերած դասընթացի նյութում:

🔹 Դասընթացի տեսանյութերի ընդհանուր տևողությունը մոտ 4 ժամ է:

Ինչպե՞ս գնել դասընթացը

Դասընթացը կարող եք գնել օնլայն՝ MasterCard, Visa, ARCA վճարային քարտերով և idram համակարգով կամ էլ բանկային փոխանցման միջոցով:

Գնելու համար սեղմեք այս էջի ներքևում գտնվող Buy this course կոճակը:

Եթե դասընթացը չեք հավանել, ապա գումարը կարող եք հետ պահանջել գնելուց հետո 30-օրյա ժամկետում:  Պայմանների մասին՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ էջում:

Կատարեք այս ներդրումը ձեր բիզնեսի համար 🔹 ծառայեցրեք սոցցանցերը ձեր բիզնեսի նպատակներին 🔹

Նկարները՝ freepik.com

Instructor

Diana Avetyan

0.00 average based on 0 ratings

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%
21,000 AMD 6,900 AMD